29 февр. 2012 г.

Բարեխիղճ լինելը 300 հազար դրամ շահելու հնարավորություն է նաև

2008թ.-ից սկսած, ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ-ն իր մասնավոր կառավարչի` ֆրանսիական SAUR ընկերության նախաձեռնությամբ իր ծառայություններից բարեխղճորեն օգտվողների միջև աննախադեպ ակցիա է անցկացնում ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ, որը ակցիայիգլխավոր հովանավորն է և ընկերությանգլխավորգործընկեր բանկը. Հայաստանի մարզերում ջրի օգտագործման դիմացգանձվող վճարների հավաքագրման ասպարեզում վճարումները պարտաճանաչ կատարող բաժանորդների միջև վիճակահանություն է կատարում` ընտրում հաղթողին:

Այն անց է կացվում չորս ամիսը մեկ անգամ, հայկական երկրորդ հեռուստաալիքի ուղիղ եթերում: Հաղթողները որոշվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով` պատահականության սկզ-բունքով: Յուրաքանչյուր շրջանից ընտրվում է մեկական բաժանորդ, բացառությամբ ք.Երևանը: Պարգևատրման հերթական` 11-րդ արարողությունը տեղի ունեցավ 2012թ. փետրվարի 11-ին: Այս անգամ խոշոր դրամական մրցանակների հերթական վիճակահանության հաղթող ճանաչվեցին 10 քաղաքացի` Հակոբյան Ժորա (Արագածոտնի մարզ), Մկրտչյան Ալիսա (Արա-րատի մարզ), Դավթյան Լիաննա (Կոտայքի մարզ), Ավդալյան Պետիկ (Լոռի), Մխիթարյան Ռազմիկ (Գեղարքունիքի մարզ), Վաղինակ Հարությունյան (Շիրակի մարզ), Պողոսյան Սամվել (Տավուշի մարզ), Հարությունյան Ժորա (Վայոց Ձորի մարզ ) և Իսունց Անահիտ (Սյունիքի մարզ): 

 Վերջին վիճակահանության ժամանակ Սյունիքի մարզից հաղթող ճանաչված, մեր համաքաղաքացի Անահիտ Իսունցն այդ մասին մասին պատմում է. ՙԻնձ համար էլ անակնկալ էր հաղթանակը: Չգիտեի, որ ես նույնպես բարեխիղճ ու պարտաճանաչ մարդկանց ցուցակում եմ: Եթե անկեղծ լինեմ, այդ օրը վիճակահանության հեռարձակումը չեմ դիտել, մոռացել էի: Հետո ինձ հայտնեցին, որ երեք հարյուր հազար դրամ եմ շահել: Շնորհակալություն եմ հայտնում այդ վիճակահանության բոլոր նախաձեռնողներին ու կազմակերպիչներին: Իսկապես, անակնկալ էր ու ցանկանում եմ, որ այն շարունակական լինի, որ բոլոր բարեխիղճ սպառողներին էլ այս անակնկալն…այցիգա՚: 

Վիճակա-հանությունը հետաքրքիր նորույթ է հան-րային ծառայությունների ասպարեզում ու, երևի, ոչ բոլորըգիտեն այդ խաղարկության մասին: Չնայած բարեխիղճ քաղաքացին իր վճարումներն անելիս աչքի առաջ բնավ էլ շահումը չունի, բայց հաղթող ճանաչվելու ակնկալիքն առավել քան խթան կլինի: Մյուս կողմից, սա հաճելի քայլ է հանրության հետ համագործակցելու և մատակարար-սպառող կապի ամրապնդման համար, որը կտա իր ցանկալի պտուղները: Ու ինչքան սպառողը ներգրավված լինի հանրային ծառայությունների սպասարկման ոլորտում, այնքան աստիճանաբար կհղկվի ու առավել քաղաքակիրթ կդառնա կառավարման մոդելը:
                                                                                                    Մարիամ Մաթևոսյան

Комментариев нет:

Отправить комментарий