Վերջերս Գորիս քաղաքի Գետափնյա թաղամասի թիվ 14 շենքի երկրորդ մուտքի առաջին հարկում հրդեհ բռնկվեց. այրվում էր էլեկտրական հաշվիչների վահանակը: Հրդեհը սկսվել էր առավոտվա ժամը 10:00-ին: Բնակիչների տեղեկությամբ, հրդեհն այնքան հանկարծակի ու այնքան ուժեղ էր բռնկվել, որ իրենք ինքնուրույն դժվարացել էին մարել ու, քանի որ այրվում էին էլեկտրական լարերն ու հաշվիչները, անմիջապես հրշեջ ծառայություն են զանգահարել: Հրշեջ ծառայության խումբը հաշված րոպեների ընթացքում դեպքի վայր է հասել. հրդեհը վնասազերծվել ու մարվել է:
Ականատեսների վկայությամբ, օպերատիվ կերպով դեպքի վայր են ժամանել նաև Էլցանցի աշխատակիցներն ու իրականացրել վթարավերականգնողական աշխատանքներ: Հինգ էլեկտրական հաշվիչ ամբողջովին այրվել էր և, բնականաբար, պիտի նորերը տեղադրվեին: Մի քանի ժամ հետո արդեն էլեկտրական վահանակի վրա նոր հաշվիչները տեղադրված էին, ու շենքում վերականգնված էր էներգամատակարարումը: Արտակարգ պատահարի ժամանակ դեպքի վայրում էին նաև գազամատակարարում ապահովող կառույցի աշխատակիցները` մտահոգությամբ, որ հրդեհը կարող է հասնել մոտակայքում տեղակայված գազի հաշվիչներին, սպառնալիք դառնալ անվտանգ գազամատակարարման համար, բայց, բարեբախտաբար, գործը դրան չէր հասել:
Հայաստանի էլցանցեր ՙՏաթև՚ մասնաճյուղի Գորիսի էլցանցի գլխավոր ինժեներ Հ. Ավանեսյանի խոսքով հրդեհի պատճառը հաղորդալարերի ծանրաբեռնվածությունն է եղել, թույլ լարերից կարճ միացումը. այրվել էին մի քանի էլեկտրական հաշվիչներ ու լարեր:
Գորիսի Հրշեջ–փրկարարական ջոկատի պահակախմբի պետ Վրեժ Դալլաքյանը դեպքի մասին պատմեց, որ ընթացիկ տարվա հունվարի 28-ին, ժամը 10:05-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Գետափնյա 14-րդ շենքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Քանի որ դեպքը կատարվել էր հրշեջ ծառայության գրեթե հարևանությամբ, 10:06-ին մեր հրշեջ մեքենան արդեն տեղում էր ու 10:16-ին հրդեհն արդեն մեկուսացված ու մարված էր:
Այն հարցին, թե հրդեհների ու նման պատահարների առումով ի±նչ են վկայում արձանագրված թվերը, պահակախմբի պետը նկատեց. ՙԱնհերքելի է, որ վերջին շրջանում անհամեմատ պակասել են նման ահազանգերը: Օրինակ, այս տարի մեզ մոտ կոնկրետ հրդեհի 4 ահազանգ է ստացվել: Նախկինում մենք միշտ լուրջ անհանգստություն էինք ունենում առանձնապես Նոր տարվա օրերին: Փառք Աստծո, հիմա մարդիկ, երևի, մի քիչ ավելի զգոն ու ուշադիր են դարձել, գուցե մի քիչ էլ դժվար կյանքն է ստիպում, որ մարդիկ ունեցածի նկատմամբ ավելի ուշադիր լինեն: Իհարկե, նման դեպքերը միշտ չէ, որ կոնկրեկ մարդկանց անփութության ու անուշադրության հետևանքով են արձանագրվում. դրա համար էլ պատահարներ են ասում…՚:
Առանց վիճակագրական տվյալների վկայակոչման էլ, ակնառու է, որ բնակչության մեծամասնությունն այս տարվա ձմռան ամիսներին, գազի գների առավել բարձր լինելու պատճառով, իրենց բնակարանները ջեռուցում են հիմնականում էլեկտրական հոսանքով: Իսկ վիճակագրությունն էլ վկայում է /էլցանցի հրապարակած վերջին տվյալները/, որ ձմեռվա մեկ ամսվա կտրվածքով. բնակչության նախորդ տարվա օգտագործած էներգիայի ծախսի 2 միլիոն 700 հազար դրամի դիմաց, այս տարի կազմել է 4 միլիոն դրամից ավելի:
Հետևության փոխարեն նկատենք, որ հանրային սպասարկման ոլորտը, այս պարագայում, անխափան ու անխաթար էներգամատակարարումն էլ առնչվում է բնակչության սոցիալական վիճակին, սոցիալական զամբյուղին անհամապատասխան սակագներին:
Լավ է, որ հանրային ծառայություն իրականացնող կառույցները, կոնկրետ, այս պարագայում, գործեցին արագ` կանխելով հրդեհի անկանխատեսելի հետևանքները:

Մարիամ Մաթևոսյան
Комментариев нет:
Отправить комментарий