Այսօր արդեն անիմաստ է մեծածավալ տեքստերով ներկայացնել ժամանակից մարդու առօրյայում գազի դերն ու նշանակությունը` բնակարան տաքացնելուց մինչ ամենաբազմազան ծառայություններ ու կիրարկումներ: Գազը մինչ մեր բնակարաններ ու սպառման օբյեկտեր հասնելը երկար ճանապարհ ու տարբեր կառույցների տնօրինամբ ու հսկողությամբ է անցնում:
Ի՞նչ գործառույթ է իրականացնում “Տրանսգազ” ՍՊԸ Գորիսի ԳՇՄ-ն:
Պարզաբանում է կառույցի պատասխանատու Սպարտակ Քարամյանը. ՙՄենք գազամատակարարող գլխավոր ՙմայրուղուց՚` մատակարարից անխափան, անկորուստ գազ ենք հասցնում մեր տարածաշրջան, իջեցնում գազի ճնշումը և տալիս համապատասխան ծառայություններին:

Մեր պարտականությունն է, որպեսզի հետևենք, գազատարները չվնասվեն, իսկ դրանք կարող են վնասվել հեղեղումներից, քամիներից, հենասյունների ընկնելուց, տարաբնույթ կանխատեսելի ու անկանխատեսելի պատճառներից…
Հնարավորինս զգոն ենք մայրուղային գազատարի տեխնիկական վթարների նկատմամբ:
Գազի ճնշման բարձրացման հետևանքով հնարավոր է տեղի ունենան լուրջ վթարներ, որից խուսափելու համար իրականացվում են մի շարք կանխարգելիչ միջոցառումներ:
Խոսելով իր ղեկավարած կառույցի գործառույթների մասին, Ս. Քարամյանը նշում է, որ սպառման համար գազ ստանում են Իրանից` Հայաստանի հետ կնքած պայմանագրի համաձայն: Իրանը գազ տրամադրում է մեկ խորանարդ մետրը 3 կիլովատ հոսանքի դիմաց:
Նրա խոսքով Հայաստանում գազ ներկրվում է նաև Ռուսաստանից: Այն Սյունիք է հասնում Սևանով, Մարտունիով, Կեչուտով:
Գազասպառման ծավալները մեծապես ավելանում են հատկապես ձմռան ամիսներին: Քաջարանին մատակարարվում է 22-23, Կապանին` 73-74, Գորիսին` 35 հազար խոր.մ գազ: Հայաստանը գազ է ՙառաքում՚ նաև Լեռնային Ղարաբաղին:
Ս. Քարամյանը պարզաբանում է, որ իրենց սպառողները գազը կոնկրետ բնակավայրում բաշխող ծառայություններն են` Գորիսի, Կապանի, Քաջարանի. տեղամասերը: ՙԵթե, որպես սպառողներ, նրանք կորուստներ են ունենում, ապա նախ դիմում են մեզ: Այնուհետև, կախված խնդրի ծավալներից ու բարդությունից, հեռախոսագիր են ուղարկում ՙՀայռուսգազարդին՚, համապատասխան մասնագետները լինում են տեղում, ստուգումներ իրականցնում և ձեռնարկում համալիր միջոցառումներ՚:
Իսկ առհասարակ, անհատ սպառողները մեզ հետ ուղղակի առնչություն չեն ունենում, մեր հիմանական գործը գազը բաշխողին հասցնելն է՚, -տեղեկացնում է ՙՏրանսգազ՚ ՍՊԸ Գորիսի ԳՇՄ-ի տնօրենը:
Իսկապես, որքան մարդկային ու տեխնիկական ռեսուրսներ են ներգրավված բնական հարստությունն այդ որակով ու անխափան սպառողին հասցնելու համար: Իսկ մենք բացում ենք փականը, վառում լուցկին, ու, ասես, հենց այդպես էլ միշտ եղել է, մոռանալով, որ այն մեզ հասցնում են զօր ու գիշեր աշխատող մարդիկ…

Քրիստինե Հայրապետյան
Комментариев нет:
Отправить комментарий