«Գորիս քաղաքում գազի սպասարկումից օգտվում է բնակչության 90 տոկոսը, և միայն 50 տոկոսն է, որ ցրտաշունչ ձմռանը բնակարանը տաքացնում է գազով. քանի որ բնակարան տաքացնելը, իսկապես, թանկ հաճույք է: Եվ ամեն սեփականատեր դա փորձում է անել հնարավորինս իր գրպանին ոչ շատ անհարիր ձևով: Այս առումով, նույնն է պատկերը նաև Գորիսի ենթամարզի արդեն գազաֆիկացված Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Ակներ, Վերիշեն, Քարաշեն, Հարթաշեն, Խնձորեսկ, Տեղ, Արավուս և Կոռնիձոր գյուղերում: Սպառողները հիմնականում գործարկում են գազօջախները»,- ասում է «Հայ-ռուսգազարդ՚ ՓԲԸ Սյունիքի վարչության Գորիսի տեղա-մասի պետ Արտակ Փարսադանյանը:
Տեղամասի պետն այնուհետև նշում է, որ դեռևս կոնկրետ ծրագիր չկա կապված մնացած գյուղերի գազաֆիկացման հետ. ՙՄիայն Հարժիսի համայնքի գազատարն է արդեն կառուցված, մնում է ներքին ցանցի խնդիրը լուծել: Խնածախը սնող գծի մի մասն էլ պատրաստ է: Առաջիկայում կգազաֆկացվեն միայն այդ երկու գյուղերը, իսկ մնացյալ գյուղերի հետ կապված իմ տեղեկությամբ ՙՀայռուս-գազարդը՚ առայժմ կոնկրետ ծրագրեր չունի՚:
Ոլորտի պատասխանատուի հավաստիացմամբ՚ վերջին մեծ ծրագիրը, որն ամբողջությամբ ավարտվել է, դա մարզում բնակչության գազամատակարարման հուսա-լիության բարձրացումն էր: Բոլոր սպառողների բնակարան-ներում արդեն իսկ տեղադրվել են ազդանշանային սարքեր: 6 ամիսը մեկ անգամ իրականացվում են շրջայցեր` մատուցվող ծառայության որակը վերստուգելու և ընդունելի նորմերին համապատասխանեցնելու համար:
Ա. Փարսադանյանը նշում է նաև, որ սպառողների իրա-զեկման ուղղությամբ, առավելապես վերջին ժամանակներս, լուրջ աշխատանքներ են տարվում: Որպես տարվող բացատրական աշխատանքների և բնակչության զգոնության բարձացման ապացույց, նա վկայակոչեց խոշոր վթարներ չարձանագրվելու փաստը:
Իսկ հիմնականում ի±նչ հարցերով են ձեզ դիմում բնակիչները, հարցին ի պատասխան, նա նշում է. ՙԱյս առումով չեմ կարծում, թե երբևէ սպառողը խնդիր ունի կամ ունեցել է: 1-04 շուրջօրյա հեռախոսային ծառայության կողմից արձանագրվում են բոլոր զանգերն ու անմիջապես ձեռնարկվում է կոնկրետ անելիքը` լինի կանչ-ահազանգ, թե պարզապես պարզաբանում:
Իր իրավունքներն ու պարտականությունները հստակ տարբերակող, գազից օգտվելու անվտանգության հրա-հանգներին ու տեխնիկական պահանջերին բարեխղճորեն հետևող, իր առողջության ու անվտանգության համար մտա-հոգ բնակիչը, /չհաշված, արտակարգ պատահարները/, չեմ կարծում, թե երբևէ անցանկալի խնդիր կունենաե:
Իրենց կողմից մատուցվող ծառայության ամենակարևոր առաջնահերթությունը համարելով սպառողների անվտան-գության ապահովման մեխանիզմների անթերի կիրարկումն ու գործարկումը, Ա. Փարսադանյանը զրույցի ժամանակ նշում է նաև, որ ՀՀ կառավարության որոշմամբ որ մինչև 2013 թվականը բոլոր գազասարքավորումները պիտի ունենան անվտանգության փակվող փականներ:
Իսկապես, սա լուրջ խնդիր է, որի ամենաանշան թերացումը կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ: Մեր կողմից կատարվող պլանային կամ հարկադրական անջատումների ու միացումների դեպքում, բնակչությանը պարտադիր զգուշացնում ենք տեղական հեռուստատեսությամբ, գյուղերում` բարձրախոսով. տվյալ բնակավայրի հսկիչն է բնակիչներին արագ ու օպերատիվ իրազեկում:
Ա. Փարսադանյանի խոսքով գազամատակարարման խնդիրների անվտանգությանը զուգահեռ բաժանորդներին առավել մտահոգում են գազի հաճախակի թանկացումները:

Անահիտ Գրիգորյան
Комментариев нет:
Отправить комментарий