Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջի միջոցով այսօր` սեպտեմբերի 22-ին դիմել էր հայերին` կոչ անելով գրել միայն հայատառ:
«Գիտակցում եմ, որ մեր շատ հայրենակիցներ, մանավանդ արտերկրում, չեն կարող գրել հայատառ, քանի որ չունեն յունիքոդ: Սակայն բոլորին կոչ եմ անում հնարավորության դեպքում գրել միայն հայատառ»,-գրված էր վարչապետի էջում: Վարչապետի այս կոչի առնչությամբ շատերն իրենց հիացմունք էին արտահայտել ու շնորհակալություն հայտնել նրան: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Հայաստանի կառավարությունը անցնում է ՅՈՒՆԻԿՈԴ-ի:
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի մշակույթի նախարարությունը կառավարությանն էր ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում էր պետական պաշտոնական ողջ փաստաթղթաշրջանառությունը իրականացնել ՅՈՒՆԻԿՈԴ (Unicode) կոդավորման համակարգով: Այդ համակարգում ընտրվելու էին 2 հիմնական տառատեսակներ՝ «Գրապալատ» եւ «Մարիամ»։
Տառատեսակների հեղինակը Էդիկ Ղաբուզյանն է։ news.am

Комментариев нет:
Отправить комментарий