Սեպտեմբերի 21-ին Սյունիքում' Կապանի եւ Գորիսի ծննդատներում, լույս աշխարհ է եկել 6 երեխա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Սյունիքի մարզից, կապանցի երեք նորածիններին (2 աղջիկ եւ 1 տղա), անկախության 20-ամյակի առիթով, այսօր այցելել է Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը: Փոքրիկներին եւ նրանց մայրերին հանձնելով նվերներ եւ քաղցրավենիքներ' քաղաքապետը շնորհավորել է անկախության տոնի առիթով, մաղթել առողջություն, բարեկեցություն, պայծառ ապագա:
Ի դեպ, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կապանի բաժնի տվյալներով' 1991թ.-ից առ այսօր անկախության օրը Կապանի ծննդատանը ծնվել է 25 երեխա:
Комментариев нет:
Отправить комментарий