Ստեփանակերտի օդանավակայանի բացումը տեղի կունենա մինչև սեպտեմբեր։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Արցախի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը։ Նա հերքեց ավելի վաղ արված իր այն հայտարարությունը, թե օդանավակայանի բացումը պետք է տեղի ունենար մայիս ամսվա ընթացքում։ «Ոչ թե հետաձգվել է բացումը, պարզապես այն կկայանա նախատեսված ժամանակահատվածում՝ մինչև սեպտեմբերի 1-ը՝ ամառվա ընթաքցում։ Ես հանձնարարական եմ ստացել, որ մինչև աշխատանքները ավարտին չհասցվեն, ոչ մի բացման մասին խոսք լինել չի կարող»,- ասաց Ադբաշյանը։
Նրա տեղեկացմամբ՝ Ստեփանակերտի օդանավակայանում դեռ շինարարական աշխատանքները շարունակվում են։ Ներկայում իրականացվում են վազքուղու կառուցման և սարքավորումների տեղադրման աշխատանքները։ Առաջիկա օրերին Ֆինլանդիայից Ստեփանակերտ կտեղափոխվի սարքավորումների մյուս խմբաքանակը։ Երևան-Ստեփանակերտ չվերթները կսպասարկվեն երեք օդանավերի միջոցով։
Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանը նախատեսվում էր գործարկել մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, և նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը լինելու է առաջին չվերթի ուղևորը՝ ի պատասխան Ադրբեջանի պաշտոնյաների կողմից հնչող այն հայտարարությունների, որ իրենք կարող են խփել Ստեփանակերտ ժամանող և Ստեփանակերտից թռչող օդանավերը: tert.am

Комментариев нет:
Отправить комментарий