Հայաստանում հերթական մարդահամարը կանցկացվի 2011 թ. հոկտեմբերի 12-21-ը։ Այդ մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքէջը։
Ազգային վիճակագրական ծառայությունն արդեն մշակել է հարցաշար, որը կառավարության հաստատմանը կներկայացվի մայիսի 11-ի նիստում։
Հարցաշարում, բացի անձնական տվյալներից, ներառված են նաեւ այնպիսի հարցեր, ինչպիսիք են համակարգչի կամ ինտերնետի առկայությունը, արտերկրից դրամական միջոցների ստացումը, զուգարանի առկայությունը (անգամ տեսակը), լոգասենյակի կամ ցնցուղի առկայությունը եւ այլն։
Նշենք, որ մարդահամարի հարցաշարը, ըստ օրենքի, վիճակագրական նպատակների համար չնախատեսված հարցեր չի կարող ընդգրկել:
Հիշեցնենք, որ ըստ «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի՝ Հայաստանում 10 տարին մեկ անգամ պետք է անցկացվի մարդահամար։ Առաջինն անց է կացվել 2001 թ.։

Комментариев нет:
Отправить комментарий