71-ամյա Կարինե Ղավալյանի թոռնիկն առողջական լուրջ խնդիրներ ուներ` չէր քայլում: Շարունակական վիրահատությունները, դեղորայքը անօգուտ էին, արդյունք չէին տալիս: Ընտանիքն անելանելի վիճակում էր: Կարինեի քրոջ աղջիկն, ով ապրում էր Երևանում, Կարինեին հայտնեց, որ Շվեդիայից մարդ է եկել, ով վստահեցնում է, որ, եթե “Աստծուն հավատա”, կբուժվեն և' նա, և' թոռը:
Կարինեն, ով երբևէ անգամ եկեղեցի չէր գնացել, առանց իմանալու, թե ինչ է սպասվում իրեն, մտածելով միայն թոռնիկին օգնելու մասին, գնաց առաջին հավաքին:
-Հենց այդ օրը,-ասում է տիկին Կարինեն,-ծանոթացա Սուրբ Հոգու հետ, իսկ որպես շնորհ, անծանոթ լեզվով` “Սուրբ լեզվով” խոսելու կարողություն:
Այդ օրվանից անցել է արդեն տասը տարի, ինչ Կարինեն մասնակցում է իրենց լեզվով ասած` կրոնական համայնքի հավաքներին: Այժմ նա իր փրկությունը տեսնում է այդ խմբի հավաքների մեջ, և չնայած տղան ու հարսը չեն խրախուսում նրա այդ ուղին, այնուամենայնիվ, ուշադրություն չի դարձնում:
Թոռնիկի` հաճախ տրվող հարցին, թե ինչու՞ ինքն այդպես էլ չի սկսում քալել, Կարինեն պատասխանում է. “Մեղավորը ես եմ, քանի որ չեմ կարողանում անել այն, ինչ Աստված է ուզում”:
Կարինեն նշում է, որ հավաքներին հիմնականում մասնակցում են մարդիկ, ովքեր ընտանեկան, սոցիալական և առողջական խնդիրներ ունեն, և բոլորն իրենց փրկությունը տեսնում են այդ հավաքներում: Նաև ավելացնում է. “Աշխարհը ճանաչում է Հիսուսի գոյությունը և զորությունը, ես չհավատամ և դեմ գնամ միայն այն պատճառով, որ տղաս ու հարսս դե՞մ են”:
Միայն նրանք չեն դեմ: Որքան էլ, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված է մարդու խղճի, կրոնի ազատության մասին դրույթը, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ հասարակությունն այսօր միանշանակ չի վերաբերվում նրանց, ովքեր հայ առաքելական եկեղեցուց բացի այլ հավատքների են դավանում:
Եվ շատերն են մտածում, որ այսպես կոչված, աղանդավորները ոչ միայն պարսավանքի են արժանի, այլև դրանց հարողները հասարակության համար…վտանգավոր մարդիկ են:
Իսկ շարքային քաղաքացիները այս մասին հիմնականում նույն կարծիքն ունեն.
Աննա. “Աղանդները շատ վտանգավոր են մեր երկրի համար, դա ոչ մի ազատություն էլ չի, ավելին, դա գիտելիքի պակաս, երբ մարդը գնում է այդ ուղղությամբ: Ինչ խոսք, աղանդները նաև շատ հզոր պառակտիչ դեր կարող են ունենալ”:
Էմմա. ” Չեմ ընդունում աղանդները ընդհանրապես, իմ կարծիքով դա որոշակիորեն նման է մի երևույթի, երբ ասենք երկրի կառավարման համակարգում լինեն մի քանի տեսակի իշխանություններ,օրինակ լինի մի քանի նախագահ, մի քանի վարչապետ… դրանից լավ բան իմ կարծիքով չի ստացվի”:
Իսկ երբեմն մարդիկ ուղղակի չեզոք վերաբերմունք ունեն. “Մարդ ազատ է իր ընտրության մեջ,ինքն է ընտրում իր գաղափարակիցներին, և այն կրոնը, որի գաղափարները ըստ նրա ավելի մոտ են իրեն և մենք բարոյական իրավունք չունենք նրանց դատապարտելու”:
Կրոնի խղճի ազատ իրավունքի դավանման մասին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշում է. “Եթե օրենքի տեսակետից նայեք սահմանադրությանը, կոնվենցիան ընդունում է մտքի, խղճի, դավանանքի ազատությունը, և Հայաստանը նույնպես ընդունել է այս կոնվեցիան: Մյուս պարագայում եթե օրենքի տեսանկյունից չնայել, այսինքն անհատական մոտեցում ցուցաբերենք, ապա այս դեպքում ևս կարևորում եմ այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ոչ ոք ունի ընտրության իրավունք, իսկ հասարակությունը պետք է լինի հանդուրժողական կրոնական համայնքների նկատմամբ՚:
Թերևս սա այն դեպքն է, երբ հասարակության ստվար մասն առավել կողմ է, որ սահմանադրությունն այս պարագայում…չգործի:
Մտածելու ու քննարկելու կարիք կա:
Լորա Յոլյան

Комментариев нет:
Отправить комментарий