Ըստ “Սյունիքի իրավապաշտպան և խորհրդատվական կենտրոն” ՀԿ-ի կողմից Գորիս քաղաքի թվով 6 հանրակրթական դպրոցներում անցկացրած ՙԵրեխաների դեմ կիրառվող բռնությունների և դրանց տեսակները՚ ուսումնասիրությունների արդյունքների, դպրոցներում պարբերաբար խախտվում է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված երեխայի` բռնությունից (ֆիզիկական, հոգեկան) պաշտպանված լինելու իրավունքը:
Այսօր շատ է խոսվում երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնությունների մասին և անտեսվում հոգեբանական բռնությունը, ինչն ամենուր է: Մեր հասարակության մեջ ընդունված բան է` փորձում ենք երեխային բացատրել ճիշտն ու սխալը` պատճառաբանելով, որ դա հուզական բռնկում է, բայց դա բռնություն է:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համաձայն, ծեծելը կամ բռնի գործողություններ կատարելը, որը երեխայի առողջության վրա մահացու կամ ծանր հետևանք չի ունեցել, պետք է պատժվի նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրապատիկի չափով կամ մինչև 2 ամիս կալանքով:
Գորիսի հանրակրթական դպրոցներում երեխաների դեմ բռնություններ կիրառվում են, պարզապես տարբեր դպրոցներում դրանք արտահայտման տարբեր ձևեր ու հաճախականություն ունեն:
Որոշ դպրոցներում տնօրեններն անիմաստ են համարել իրենց դպրոցներում այդ թեմայով անցկացնել ցանկացած հարցում կամ ուսումնասիրություն: Իսկ ուսուցիչներից մեկի խոսքով` ՙՀիմա պետք է բռնություններից պաշտպանել մեզ, ոչ թե աշակերտներին՚:
Հարցաթերթիկներին պատասխանած 103 աշակերտներից 10-ը ենթարկվել է ծեծի, 22-ը` կշտամբանքի, 29-ը դուրս է հրավիրվել դասարանից:
Աշակերտների 55%-ը ընդունում է, որ թերացել է իր աշակերտական պարտականությունները կատարել և միայն 48%-ն է, որ իր պատկերացմամբ տեղյակ է իր իրավունքներին, իսկ 78%-ը` իր պարտականություներին:
Դպրոցում գործող կանոնադրության դրույթներին 9%-ն է միայն, որ տեղյակ է, իսկ դպրոցում կազմակերպվող դաստիարակչական զրույցներից տեղյակ չեն 6%-ը:
Սրանից հետևում է, որ դպրոցներում կազմակերպվող դաստիրակչական զրույցները միակողմանի են, դրանք հիմնականում վերաբերում են աշակերտների ճիշտ վարքին, ուսման առաջադիմությանը, շրջակա միջավայրի և դպրոցի գույքի ու կազմակերպչական հարցերին, իսկ երեխայի իրավունքների պաշտպանության մասին երբևէ չի խոսվում:
Տեղյակ լինելով իրենց իրավունքներին, այնուամենայնիվ, մեծ է բռնությունների նկատմամբ աշակերտների հանդուրժողականության ցուցանիշը. 32%-ը կարծում է, որ վերը նշված պատժամիջոցները կիրառել անհրաժեշտ է, բայց մի փոքր վերապահումով, այսինքն նվազագույնի հասցնելով ծեծն ու հայհոյանքը, բայց կշտամբել, դասից դուրս հրավիրել և ցածր գնահատանով արժե պատժել վատ արարք թույլ տված աշակերտին: Նրանց 39%-ը կարծում է, որ ուսուցիչը տեղին չի պատժում աշակերտին: Մի մասը կարծում է, որ աշակերտին պետք է պատժել իր պարտականությունները չկատարելու համար:
Գուցե դպրոցականները մեղավոր չեն իրենց մտածելակերպի և ուսուցիչների կողմից կիրառվող բռնությունները հանդուրժելու մեջ, քանի դեռ տեղյակ չեն երեխաների իրավունքների հռչակագրին, իսկ ուսուցիչներն էլ առանձնապես չեն կարևորում այդ հանգամանքը:

Ալիսա Էլյազյան
Комментариев нет:
Отправить комментарий