Անընդհատ խոսում ենք, մեզանից ու մեր իմացածից շատ ավելի վեր դատողություններ անում` գիտակցելով (եթե ոչ բարձրաձայն, ապա գոնե մտքում), որ սա բնավ էլ մեր ոլորտը չէ:
Իսկ կան ոլորտներ, երևույթներ, ու իրավ ոչ սակավ, որոնց փոփոխումը կամ գոնե բարելավումը, մեր կարողությունների սահմաններում է… ու հավատացնում եմ, որ դրանից եկող սպառնալիքները պակաս վտանգավոր չեն: Բայց մենք, չգիտես ինչու, խուսափում ենք դրանց մասին անգամ խոսել (որպեսզի մեր “խիստ ժամանակակից” երիտասարդների շրջանում ծաղրի չենթարկվենք, ու չմեղադրվենք “ետամնացության” մեջ), ուր մնաց մեր ներդրումն ունենանք…
Խոսենք ՙբարոյական՚ ճգնաժամի մասին…Հա’, հա’ հենց` բարոյականից: Սա մեզ հասու ոլորտ է: Մի պահ միասին կենտրոնանանք ու հիշենք, թե մեր հեռուստատեսությամբ անթիվ “ծանրասյուժե” սերիալների, երաժշտական բազմաժանր հաղորդումների, հիթ շքերթների կողքին քանի դաստիարակչական, բարոյախրատական, գիտական հաղորդումներ կան. ցավում եմ, բայց ես էլ ձեզ նման շատ քիչ հաղորդումներ հիշեցի…
Օրվա ընթացքում միևնույն երգչին կամ երգչուհուն (ովքեր մեծ հաջողությամբ օրվա տարբեր ժամերին կարող են հանդես գալ նաև որպես դերասաններ) կարող ենք միաժամանակ տեսնել մի քանի ալիքներում…
Դերասանությունը մարդկանց ստվար մի բանակի համար հիմա ոչ թե արվեստ է, այլ շատ “մոդայիկ” զբաղմունք, իմիջի անբաժան մաս: Խոսքս մեր հանրապետությունում աներևակայելի արագությամբ բազմացող աստղերի մասին է… Գուցե չմոռանանք հայտի ասացվածքը` “Ամեն ինչի համը աղն է, իսկ աղի համը` չափը”…
Համամիտ եք երևի, որ այսօր գրագետ ու ուսուցանող հաղորդաշարերի քաղց կա… որը բավարարելն այդքան էլ դժվար չէ:
Մեր հեռուստաեթերից մատուցվող թվացյալ բազմազանության մեջ ահավոր միօրինակություն կա, որի անորակությունը երբեմն քեզ` որպես հայ հեռուստադիտողի, վիրավորում է…
Այսօր ովքե՞ր են եթերում, ովքե՞ր են ճաշակ թելադրում, ո՞ւմ օրինակին պիտի հետևի եկող:
Ոչ վաղ անցյալի հայկական ֆիլմերից խոսակցական լեզվում հանգրվանած ու համարյա թևավոր խոսքեր դարձած “Մուրադը կատաղեց”, “Արտակից խառը նամակ ա եկել”,”ՙԿարող ա պատահի մեզ հետևում են” արտահայտությունները…այսօր ինչո՞վ են փոխարինվել."Ոնց եմ ես ձեզանից զզվո~ւմ", “Ուռու գլուխ”, “Հարսիկ-Վարսիկ”,”ՙԶիլ ա”, “Կայֆ ա”,”Ստրախ ա գանյատ անում” և նմանօրինակ “գոհարներով”…
Բան չունեմ ասելու, երբեմն այս պարզունակությունն էլ գուցե պետք է… համեմատության համար, բայց այդ դերասաններին կուռք դարձնել, ու այդ բառերը ամեն քայլափոխի օգտագործել…Համաձայնեք` սրանից լավ “հոտ” չի գալիս…
Տնտեսական ճգնաժամը վաղ թե ուշ կհաղթահարվի, մնացած հարցերը վատ թե լավ իրենց լուծումները կստանան. դրա համար ժամանակ է պետք…
Բայց վախենամ, որ այդ նույն ժամանակը խաթարի առանց այն էլ ժամանակի զարգացումներին հազիվհազ դիմակայող բարոյական բարձր ու վեհ արժեքները… Նման ճգնաժամի հետևանքները վերացնել, հավատացե’ք, շատ ավելի դժվար կլինի… Եթե ոչ` անհնար…
Հասկանալի է, որ առաջարկը պահանջարկ է ծնել, բայց հո մենք կարող ենք մեր… պահանջարկի հերն ինքներս չանիծել: Մենք կանք մեր բարոյականության ԱՐՄԱՏՆԵՐԻ շնորհիվ…
Շուշան Օհանյան
hetq.am
http://ankakh.com

Комментариев нет:
Отправить комментарий