Այն, որ հասարակությունը հիմնականում տեղյակ չէ իրեն իսկ մատուցվող հանրային ծառայություններից օգտվելու իր իրավունք-պարտականություններին, որ ամենապարզ խոսքով` չի կարողանում պաշտպանել իր իրավունքները, դրանց տեր լինել, փաստ է: Սա ՙմեդալի՚ մի կողմն է: Մյուս կողմում հանրային ծառայություններ մատուցող կառույցների ու հանրության` սպառողի քաղաքակիրթ հարաբերակցությունն է:
Այն հարցին, թե ջրամատակարարման դադարեցումների ժամանակ ինչպես է տեղյակ պահվում բնակչությանը, ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ-ի Գորիսի տեղամասի պետ Վ. Ադունցը պատասխանեց. ՙՀիմնական միջոցը տեղական ՙԼաստ՚ հեռուստատեսությունն է, կամ էլ հսկիչներն են անձամբ տեղեկացնում: Վ. Ադունցի վկայությամբ` վթարների ՙառյուծի բաժնում՚ բնակչության ինքնակամ միացումներն են, փականների հետ կապված ՙինքնագործունեությունը՚, իրենց հետ չհամաձայնեցված, ապօրինի ձեռնարկումները: Իհարկե, ամենազգացնել տվող պատճառն աստիճանաբար նորացվող, տասնամյակների վաղեմությամբ խողովակներն են` ներքին ջրատար ցանցը՚:
Իսկ ահա Հայաստանի էլցանցեր ՙՏաթև՚ մասնաճյուղի Գորիսի էլցանցի գլխավոր ինժեներ Հ. Ավանեսյանն ասաց, որ էլեկտրաէներգիայի անջատումների մասին իրենք բնակչությանը տեղյակ են պահում կաբելային հեռուստատեսությամբ, որ այս առիթով բնակչության շրջանում բողոքներ չկան: Անջատումներ տեղի են ունենում կա'մ պլանային աշխատանքների. կա'մ էլ վերանորոգման պատճառով: Հաճախ, առանձնապես քամիների ժամանակ, անջատումների առիթ են դառնում նաև ծառերը:
ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ-ի Սյունիքի ԳԳՄ-ի Գորիսի տեղամասի պետ Ա.Փարսադանյանի տեղեկատվությամբ, իրենց իրազեկման միջոցները բազմազան են. օգտվում են տեղական հեռուստատեսությունից և այդ միջոցը համարում բավարար, սակայն քանի որ իրենք սպասարկում են նաև Գորիս քաղաքի հարակից 11 գյուղերը, որտեղ հաղորդումները չեն սփռվում , ուստի բնակչությանը հաճախ իրազեկում են մեքենաներով շրջելով` հայտարարելով:
Մի այլ խնդրի մասին ևս. ոլորտի մասնագետները պնդում են, որ ջրի խողովակը հենց մտավ շենքից ներս` տերը բնակիչն է: Խողովակների հետ ցանկացած խնդիր բնակիչը պիտի լուծի, իսկ նա մասնագետ չէ: Իսկ բազմաբնակարան շենքերի ցանկացած մանկանը հասանելի, անփույթ, սարդոստայն հիշեցնող լարերի վտանգների մասին ավելի լավ է լռենք` սատանայի ականջը չընկնի…
Մի բան պարզ է. մեխանիզմները վերանայման կարիք ունեն:
Մարիամ Մաթևոսյան
Աննա Սահակյան
Լրագրողական մեր փոքրիկ խմբին հետաքրքրում էր կոնկրետ այն, թե ինչպես է հանրությունը տեղեկացվում նշյալ ծառայությունների գործունեության` սպասարկման ընթացքում առաջացած խնդիրների, անջատումների կամ խափանումների մասին: Ինչու է առաջանում անհարմարություններ. բնակչութանը չեն իրազեկում, թե մատուցված տեղեկատվությունը սպառողին չի հասնում:
Մինչ այս խնդրին ուղղակիորեն առնչվող կառույցների ղեկավարների հետ մեր զրույցի համառոտակի ներկայացումը, ասենք, որ համացանցի հետ առաջին իսկ հաղորդակությունից պարզորշ երևում է, որ պլանային ու վթարային բոլոր իրավիճակների համար հանրության իրազեկման մեխանիզմներն ու կարգը օրենսդրորեն կարգավորված են:
Բայց օրենքը մի բան է, կիրառումը` բոլորովին այլ: Այսօր ինչքան էլ ամենաբազմազան զարգացումներից, համացանցի հասանելությունից խոսենք, քաղաքացիական հասարակություն ասվածը շեփորահարենք, միևնույն է, անհերքելի փաստ է, որ սպառողն իրեն անհրաժեշտ օպերատիվ տեղեկատվությունն ակնկալում է ստանալ զանգվածային լրատվամիջոցներից:
Հասկանալի է, որ իրազեկելու միջոցները քիչ են. օրաթերթերի բացակայություն, ենթամարզի ոչ բոլոր բնակավայրերում հասանելի տեղական հեռուստալիք, աշխատանք չունեցող, հիմնականում տնից համարյա դուրս չեկող բնակչություն… Բայց եղած միջոցներներն էլ ՙվայ են հալին՚ թե հասցնեն ու թե հասցնեն էլ, դեռ հարց է` սերիալներին անձնատուր բնակչության որ մասը կիրազեկվի այդ տեղեկատվությանը:
Ու այս թափթված, չկարգավորված իրավիճակում տուժում է ինքը` սպառողը:
Ու այս թափթված, չկարգավորված իրավիճակում տուժում է ինքը` սպառողը:
Այն հարցին, թե ջրամատակարարման դադարեցումների ժամանակ ինչպես է տեղյակ պահվում բնակչությանը, ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ-ի Գորիսի տեղամասի պետ Վ. Ադունցը պատասխանեց. ՙՀիմնական միջոցը տեղական ՙԼաստ՚ հեռուստատեսությունն է, կամ էլ հսկիչներն են անձամբ տեղեկացնում: Վ. Ադունցի վկայությամբ` վթարների ՙառյուծի բաժնում՚ բնակչության ինքնակամ միացումներն են, փականների հետ կապված ՙինքնագործունեությունը՚, իրենց հետ չհամաձայնեցված, ապօրինի ձեռնարկումները: Իհարկե, ամենազգացնել տվող պատճառն աստիճանաբար նորացվող, տասնամյակների վաղեմությամբ խողովակներն են` ներքին ջրատար ցանցը՚:
Իսկ ահա Հայաստանի էլցանցեր ՙՏաթև՚ մասնաճյուղի Գորիսի էլցանցի գլխավոր ինժեներ Հ. Ավանեսյանն ասաց, որ էլեկտրաէներգիայի անջատումների մասին իրենք բնակչությանը տեղյակ են պահում կաբելային հեռուստատեսությամբ, որ այս առիթով բնակչության շրջանում բողոքներ չկան: Անջատումներ տեղի են ունենում կա'մ պլանային աշխատանքների. կա'մ էլ վերանորոգման պատճառով: Հաճախ, առանձնապես քամիների ժամանակ, անջատումների առիթ են դառնում նաև ծառերը:
ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ-ի Սյունիքի ԳԳՄ-ի Գորիսի տեղամասի պետ Ա.Փարսադանյանի տեղեկատվությամբ, իրենց իրազեկման միջոցները բազմազան են. օգտվում են տեղական հեռուստատեսությունից և այդ միջոցը համարում բավարար, սակայն քանի որ իրենք սպասարկում են նաև Գորիս քաղաքի հարակից 11 գյուղերը, որտեղ հաղորդումները չեն սփռվում , ուստի բնակչությանը հաճախ իրազեկում են մեքենաներով շրջելով` հայտարարելով:
Մի այլ խնդրի մասին ևս. ոլորտի մասնագետները պնդում են, որ ջրի խողովակը հենց մտավ շենքից ներս` տերը բնակիչն է: Խողովակների հետ ցանկացած խնդիր բնակիչը պիտի լուծի, իսկ նա մասնագետ չէ: Իսկ բազմաբնակարան շենքերի ցանկացած մանկանը հասանելի, անփույթ, սարդոստայն հիշեցնող լարերի վտանգների մասին ավելի լավ է լռենք` սատանայի ականջը չընկնի…
Մի բան պարզ է. մեխանիզմները վերանայման կարիք ունեն:
Մարիամ Մաթևոսյան
Աննա Սահակյան
Комментариев нет:
Отправить комментарий