Հարցազրույց Սյունիքի մարզի հանրային պաշտպան Կարմեն Սահակյանի հետ
-Ինչքա՞ն ժամանակ է, որ Հայաստանում գործում է հանրային պաշտպանի գրասենյակը: Ո՞վ է ՀՊԳ ղեկավարը:
-Գրասենյակը գործում է 2006թ. հունվարից: Այն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես անապահով խավերին օրենքով նախատեսված կարգով ու դեպքերում անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու համար:
Գրասենյակի ղեկավարն է Մասիս Ղազանչյանը: ՀՊԳ-ն փաստաբանների պալատի ներսում է գործում, և հենց այդպես էլ կոչվում է ՀՀ Փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակ:
-Ի՞նչ սկզբունքով են ընտրվում հանրային պաշտպանները: Քանի՞ հանրային պաշտպան կա Սյունիքում, ո՞ր քաղաքներում են նրանք:
-Հանրային պաշտպանները նշանակվել են: Աշխատանքային պայմանագրերը կնքել ենք Փաստաբանների պալատի հետ` իհարկե գրասենյակի հետ համաձայնեցնելով: 2006թ., երբ ստեղծվեց գրասենյակը, կնքեցին պայմանագիր մեկ տարի ժամկետով, հետո 2007թ.` երեք տարով` մինչև 2010թ., բայց հոկտեմբերին լրացան մեր պայմանագրերի ժամկետները,ուստի դրանք նորից երկարաձգվեցին: Սյունիքի մարզում կա երեք հանրային պաշտպան` Կապանում, Սիսիանում և Գորիսում:

Յուրաքանչյուրս աշխատում ենք կես դրույքով. միջանկյալ նշեմ, որ մեկ` այսինքն ամբողջական դրույքով աշխատելու դեպքում հանրային պաշտպանը իրավունք չունի վճարովի ծառայություն իրականացնելու, իսկ կես դրույքի դեպքում պետությունը թույլատրում է վճարովի ծառայություն մատուցել:Եվ հետո վարչական առումով էլ հնարավոր չի աշխատել մեկ դրույքով. օրինակ, կար մի պահ, երբ ուզում էին փոխարինել Կապանի հանրային պաշտպանին, որը կես դրույքով էր աշխատում և պալատի նախագահը ինձ առաջարկեց, որ ես աշխատեմ մեկ դրույքով, այսինքն նաև Կապանում,բայց ես, իհարկե, հրաժարվեցի, քանի որ զուտ ֆիզիկապես դա ուղղակի անհնար է:
-Եթե խոսենք կոնկրետ Գորիսի մասին, Ձեր կարծիքով հանրային մեկ պաշտպանը բավարա՞ր է մեր բնակչության(վերջին հաշվարկներով 23.5 հազար) համար: Տեսնու±մ եք արդյոք անհրաժեշտություն ավելացնելու հանրային պաշտպանների թիվը:
-Այո’, բավարար է, որովհետև գործերի ծանրաբեռնվածությունը այդքան շատ չէ մեր տարածքում: Գործերի քանակը նվազել է նաև այն պատճառով, որ 2009 թ. գարնանը բաժանում կատարեցին քրեական ու քաղաքացիական գործերի միջև, եթե նախկինում քաղաքացիական գործ քննող դատավորը կարող էր քննել նաև քրեական գործ և հակառակը, ապա հիմա, օրենքի փոփոխությունից հետո, նման բան չկա:
-ՀՊԳ ղեկավարը իր հարցազրույցներից մեկում նշում է, որ Երևանում վիճակը համեմատաբար բավարար է, իսկ մարզերում վատ են պատկերացնում, թե ի՞նչ է նշանակում հանրային պաշտպան, չեն հասկանում նրա գործառույթները: Դուք կիսու՞մ եք այս կարծիքը:
-Մայրաքաղաքի փաստաբանները այլ կերպ են աշխատում, բոլոր դեպքերում այնտեղ միջավայրը ավելի մեծ է, խնդիրներն ավելի բազմազան են: Բայց ես չէի ասի, որ այստեղ հեշտ է աշխատել, փոքր քաղաքում շատ ավելի դժվար է: Աշխատանքը, ճիշտ է, նույնն է, բայց ամենօրյա հարաբերություններ են թե’ դատարանի հետ, թե’ նախաքննության մարմնի հետ, պիտի կարողանաս ստեղծել ճիշտ փոխհարաբերություններ ու մշտապես պահպանես դրանք:

-Համագործակցու՞մ են մարզում հանրային պաշտպանները:
-Այո, մենք խիստ կապված ենք. նախ, արձակուրդներին մենք փոխարինում ենք իրար, և հետո այսօր չկա Գորիս, Կապան կամ Սիսիան հասկացությունները, կա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան տերմինը: Համագործակցություն կա, այդ առումով ամեն ինչ նորմալ է:
-Համագործակցու՞մ եք ԶԼՄ-ների կամ մարդու իրավունքների հարցերով զբաղվող ՀԿ-ների հետ:
-Ոչ, նման տիպի ոչ մի համագործակցություն ներկայում չունենք: Իսկ կոնկրետ իմ գործունեությունը երբևէ չի լուսաբանվել տեղի լրագրողների կողմից` բացառությամբ մի դեպքի, երբ ՙԼաստ՚ հեռուստաընկերությունում ունեցա հարցազրույց, բայց լրագորղը դրսից էր:
-Ինչպե՞ս է հանրային պաշտպանը ներգրավվում գործի քննության մեջ:
-Երբ անձը կասկածյալ է կամ մաղադրվում է կոնկրետ հանցագործության մեջ,նրան նախաքննության ընթացքում, բնականաբար, բացատրվում է քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածը (մեղադրյալի պարտականությունները և իրավունքները) և հայտնում, որ նա պաշտպան ունենալու իրավունք ունի, և եթե անձը ցանկություն է հայտնում պաշտպան ունենալու, բայց հնարավորություն չունի նրան վարձատրելու, այդ դեպքում համապատասխան մարմինը կայացնում է որոշում` հանրային պաշտպան ընդգրկելու մասին: Որոշումը ուղարկում է ՀՊԳ` հասցեագրելով այն ղեկավարին:

Բայց մենք,օրինակ,տվյալ տարածքի և ՀՊԳ միջև գոյություն ունեցող համաձայնությամբ, դրանք չենք ուղարկում գրասենյակ, քանի որ կա ժամանակային խնդիր, խախտվում են մեղադրանք առաջադրելու պարզ ժամկետները: Սրանից հետո արդեն կայացվում է համապատասխան որոշում, որ անձը չունի պաշտպան, չունի նաև վճարովի փաստաբան ունենալու հնարավորություն, այսինքն պարզում են նրա գույքային դրությունը:Սա էլ իր հերթին պիտի հաստատվի համապատսխան փաստաթղթով (այն մասին, որ անձը չի աշխատում): Եվ վերջում, բոլոր հանգամանքները հաշվի առնելով, կայացվում է որոշում` սկզբից դատարանի կողմից, հետո նաև մեր` ՀՊԳ-ի կողմից. այս դեպքում անձին տրամադրվում է հանրային պաշտպան:
-Դուք նշեցիք, որ ծանրաբեռնվածությունը այդքան էլ շատ չէ: Ի՞նչ եք կարծում` մեր բնակչության մեջ կա՞ այն կարծրատիպը, որ վստահելի են միայն վճարովի ծառայությունները:
-Այսօր ոչ միայն այս, այլև բոլոր բնագավառներում, ցավոք,կա այս խնդիրը, ու դա բոլոր վայրերում է այդպես: ՀՊԳ-ի ստեղծման հենց առաջին պահից էլ կար այս խնդիրը, բայց տարիների ընթացքում, կարծես, ջարդվեց այդ կարծրատիպը: Օրինակ, այս ամիս ես վեց գործ եմ ունեցել, բնականաբար, մարդիկ հասկացել են, որ վճարովի լինելու դեպքում իմ մատուցած ծառայությունների արդյունավետությունը ավելին չէր լինելու, քան կա: Ամեն դեպքում կարող եմ ասել, որ ՙանհավատների՚ թիվը քչացել է:
Հետո կա նաև այն հանգամանքը, որ Գորիսը փոքր քաղաք է, այստեղ մարդիկ իրար լավ են ճանաչում, ու կարևոր են նաև մարդու անձնային հատկանիշները:
-Այս տարի,օրինակ, քանի՞ գործի քննության եք մասնակցել: Եվ կարող եք հիշել, թե դրանք հիմնականում ինչ բնույթի էին:
-Այս տարի ունեցել եմ երեսուներկու գործ. նշեմ, որ կան գործեր, որոնք ընդունում ենք, բայց նույն ամսվա մեջ չենք ավարտում ու փոխանցվում են մյուս ամսվան: Մենք ամեն ամիս պարտադիր հաշվետվություն ենք ներկայացնում գրասենյակին, հաշվետվության մեջ ցույց են տրվում գործերի մուտքերը, մնացորդները, և,փաստորեն, սրանով երևում է նաև շարժը` դրական կամ բացասկան:

Եվ դեպքերի պակասը հիմնականում, պիտի կրկնվեմ, կապված է նրա հետ, որ առանձնացրեցին քրեական և քաղաքացիական գործերը: Գորիսում դատքննություններ շատ քիչ են լինում, գործերը մակագրվում են Կապանի նստավայրի դատավորին, ու դատական նիստը նշանակվում է Կապանում: Ու ամեն անգամ չէ, որ հնարավոր է լինում Գորիսից Կապան գնալ-գալը. կա թե’ ճանապարհային խնդիր, թե’ ժամանակաին,թե’ կապված իմ աշխատանքի հետ…ցանկացած հարցն էլ այսօր խնդիր է:
Բայց երբեմն ես ստիպված եմ լինում գնալ, որպեսզի այդ ամսվա մեջ ցուցանիշ ունենամ, վերջին հաշվով, դա էլ է կարևոր, եթե գրասենյակում տեսնեն, որ ցուցանիշները նվազում են, հնարավոր է մտածեն, որ Գորիսում պետք չէ ունենալ հանրային պաշտպան, ու, ասենք, այն կարելի է միացնել Կապանին կամ Սիսիանին…կա նաև այս խնդիրը:
Հիմնականում տարածված են գողությունների վերաբերյալ քրեական գործերը, թմրանյութերի ապօրինի ձեռքբերման,խուլիգանության դեպքերը,իսկ,օրինակ, թմրանյութի իրացում, մեր տարածքում քիչ է հանդիպում,դրանք բացառիկ դեպքեր են լինում, ավելի շատ լինում են ձեռքբերումը, պահումը,օգտագործումը` կախված քաշից` զգալի կամ խոշոր: Կոնկրետ հիմա ունեմ մի գործ անձը մեղադրվում է խուլիգանության մեջ, ընդ որում նա հոգեկան խնդիրներ ունի ու հիմա գտնվում է դատահոգեբուժական փորձաքննության մեջ:
-Լինո՞ւմ են դեպքեր, երբ քննիչները փորձում են խան•արել Ձեզ` ներգրավվելու գործի քննության մեջ:
-Չէ, նման դեպք երբևէ չի եղել, նման խնդրի ես,բարեբախտաբար,երբևէ չեմ հանդիպել:
-Կխնդրեի Ձեր վերջին շրջանի գործերց նշել հանրային պաշտպանության որևէ հաջողված օրինակ:
-Կարելի է ասել, որ իմ ցանկացած գործն էլ հաջողված է: Օրինակ Կ. Աբրահամյանի գործը (ՀՀ ՔՕ 268 հոդվածի նշաններով` թմրանյութերի և հոգեմետ դեղերի անօրինական շրջանառություն՝ առանց վաճառքի նպատակի) ավարտել եմ դեկտեմբերի 16-ին, սրանով (ՀՀ ՔՕ 268 հոդված) նախատեսվում է պատիժ կալանքի ձևով` 15 օրից մինչև 2 ամիս ժամկետով, ազատազրկում` 3 ամսից մինչև 1 տարի, իսկ գործը ավարտեցի ընդամենը 15 օր կալանքով: Սա, իմ կարծիքով, արդեն դրական ցուցանիշ է:
-Կխնդրեի, որ նշեիք այն դեպքերը, երբ պարտադիր է պաշտպանի ներկայությունը վարույթին:
-Ոչ թե կոնկրետ հանրային պաշտպանի, այլ փաստաբանի ներկայությունը պարտադիր է մի մի շարք դեպքերում: Քրեական դատավարության օրենսգրքի 69 հոդվածը տալիս է ցանկը, թե որ գործերով է պարտադիր պաշտպանի ներկայությունը (եթե այդպիսի ցանկություն հայտնել է կասկածյալը կամ մեղադրյալը, կասկածյալի կամ մեղադրյալի համար դժվար է ինքնուրույն իրականացնել պաշտպանության իր իրավունքը` համր, կույր, խուլ լինելու, խոսքի, լսողության, տեսողության ֆունկցիաների այլ էական խանգարման, երկարատեւ ծանր հիվանդության, ինչպես նաեւ տկարամտության, բացահայտ մտավոր անզարգացածության, այլ ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետեւանքով, կասկածյալի կամ մեղադրյալի մոտ առկա է հոգեկան հիվանդություն կամ ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարում,կասկածյալը կամ մեղադրյալը չի տիրապետում կամ ոչ բավարար չափով է տիրապետում քրեական դատավարության լեզվին և նման մի շարք դեպքերում): Եթե այս դեպքերից մեկն է, այդ պարագայում կողմը չի կարող հրաժարվել պաշտպանի օգնությունից, միանշանակ նախաքննության մարմինը կամ դատարանը պարտադիր է համարում նրա ներկայությունը:
Եվ հետո, ցանկացած հանրային պաշտպան փաստաբան է, պետք է ունենա արտոնագիր, որը հաստատում է մեր կարգավիճակը: Թե’ հանրային պաշտպանը, թե’ սովորական փաստաբանը պետք է ունենա իր կարգավիճակը հաստատող փաստաթուղթ:
-Համարո՞ւմ եք, որ իրավաբանական օգնությունից բացի սա նաև բարոյական օգնություն է այն մարդկանց, ովքեր հնարավորություն չունեն դիմելու վճարովի փաստաբանի:
-Միանշանակ, դա այդպես է: Բարոյական օգնությունը, հավատացեք,որոշ դեպքերում շատ ավելի կարևոր ու օգտակար է, քան իրավաբանականը.անվճարունակ քաղաքացիները իրենց հասարակությունից օտարված չեն զգում:
-Ի՞նչ մեխանիզմներ են գործում ՀՊԳ-ում պաշտպանների մատուցած ծառայությունների որակի ստուգման համար:
-Հանրային պաշտպանների մոտ նկատվող թերություններն ու թերացումները բացահայտելու և շտկելու համար տարվում են համապատասխան աշխատանքներ.դրանք հիմնականում մեր տարեկան հաշվետվություններն են, կազմակերպվում են նաև քննարկումներ,սեմինարներ,դասախոսություններ, որոնց ժամանակ տեղի է ունենում կատարած աշխատանքների ու արդեն ստացված արդյունքների քննարկում ու ամփոփում:
-Եթե ընդհանրացնենք մեր զրույցը, Ձեր կարծիքով ո՞րն է հանրային պաշտպանի թիվ մեկ առաքելությունը:
-Նախ, պաշտպանության կարիք ունեցող ցանկացած անձի անվճար օգնություն մատուցելը, նրան բարոյապես օգնելը:
Պաշտպանը նրա համար չէ, որ գործի ելք խոստանա, նա պետք է կարողանա պաշտպանի իր վստահորդի իրավունքները օրենքով չարգելված բոլոր միջոցներով:
-Եվ վերջում` ինչպե՞ս կարող են քաղաքացիները դիմել ձեզ:
-Ինձ կարող են դիմել յուրաքանչյուր աշխատանքային օր (Սյունիքի մարզ, ք.Գորիս,Մաշտոցի 3), բայց քանի որ իմ աշխատանքը զուտ ՙկաբինետային՚ չէ, ես մասնակցում եմ նախաքնությունների, դատավարությունների, աշխատանքի բնույթով հաճախ եմ լինում դրսում,ընդունելության օրեր, որպես այդպիսիք, չկան: Ես սկզբում ավելի նպատակահարմար եմ գտնում քաղաքացիներին տալ իմ հեռախոսահամարները (093-707-133,0284-2-29-85), ու հետո արդեն պայմանավորվում ենք հետագա հանդիպումների համար: Նշեմ նաև, որ իմ բանավոր խորհրդակցությունները լիովին անվճար են` չնայած, իրականում, դրա դիմաց ևս նախատեսվում է վճարում: Մեր գրասենյակը բաց է այն բոլոր մարդկանց համար, ովքեր ունեն իրավական օգնության կարիք: Ուրախ կլինեմ օգնել յուրաքանչյուրին:
Հարցազրույցը վարեց Շուշան Օհանյանը

Комментариев нет:
Отправить комментарий