Ապօրինի ծառհատումների մասին շատ է գրվել, և թերևս այդ թեմայով խոսակցությունները, հրապարակումները, քննարկումները շարունակվելու են, քանի չի կիրարկվում "Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական ու բուսական աշխարհին պատճառված վնասի սակագների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը, ըստ որի. "Ապօրինի ծառահատումների փաստը հատված ծառերի /կոճղերի/ տեսքով հայտնաբերելու դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է ծառի համապատասխան տեսակի ապօրինի օգտագործման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների եռապատիկի չափով՚ /գլուխ 3, հոդված 6/10/: Իսկ վկայակոչված 2-րդ օրենքը /հոդված 5/ ծառերի և թփերի հատման, ոչնչացման և մինչև աճի դադարեցման աստիճանը վնասման դեպքում` յուրաքանչյուր միավորի համար, ըստ ծառի կոճղի տրամագծի /սանտիմետրերով/, սակագներ է սահմանել:
Օրինակ, արժեքավոր /կաղնի, հաճարենի, հացենի, լորենի, թխկի, սոճի/ և հազվագյուտ /հունական ընկուզենի, արջատխլի, սոսի, գիհի, կարմրածառ և պտղատուներ/ ծառատեսակների մինչև 4 սմ-ի համար` 4500 դրամ, 28,1-ից 30 սմ-ի համար` 22 500 դրամ, 30-ից ավելի յուրաքանչյուր սմ-ի համար` 1500 դրամ: Նշվածից համեմատաբար քիչ ցածր են այլ տեսակների սակագները: ՀՀ Կարմիր գրքում գրանցված, ինչպես նաև բնության հուշարձանի կարգավիճակ ունեցող ծառերի ու թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում վնասի չափը սակագների տասնապատիկի չափով է...":
Այսպես երկար կարելի է մեջբերումներ կատարել օրենսդրական տարբեր դրույթներից, որոշումներից, որոնք բոլորը միտված են կանխելու ապօրինի ծառհատումները և առհասարակ, նպաստելու բնապահպանական խնդիրների լուծմանը: Սակայն հրապարակումները, գրավոր կամ բանավոր այդ մասին խոսելը որևէ արդյունք չեն տա, եթե մարդիկ իրենք պարտավորված չզգան և, որ ավելի կարևոր է, չխնայեն մեր շրջակա միջավայրը, այս պարագայում` անտառը ոչնչացումից փրկելու գործում իրենք ևս քաղաքացիական ակտիվություն չդրսևորեն:
Այս առումով, բարեբախտաբար, գորիսեցիները կվկայեն, որ Գորիսի անտառները հուսալի ձեռքերում են, որովհետև մասնավորապես տնտեսության տնօրեն Գրիշա Հայրապետյանը, ով նաև այս տարի իր աշխատանքի համար պարգևատրվել է հանրապետության իշխանությունների կողմից, ինքը ևս, որպես քաղաքացի, հետևողական է, որ տարածաշրջանի անտառները չտուժեն այսպես կոչված վայ փայտահատներից:
Գ. Հայրապետյանն ուրախությամբ նշում է, որ տարեցտարի մարդիկ հասկանում են, որ անտառն անսպառ չէ, և անօրինական ծառհատումների դեպքերն աստիճանաբար նվազում են, չնայած վերջերս գրեթե ծիծաղաշարժ մի դեպք գրանցվեց. ապօրինի ծառ հատողը բացահայտվեց իր իսկ ձեռքով. նա հայտնաբերվեց հատված կոճղի մոտ թողած ...հոգուստով ու շարֆով: Անտառի պահպանության գործն, ըստ Գ.Հայրապետյանի, ավելի արդյունավետ կիրականացվի, եթե անտառապահների հաստիքներն ավելանան, ինչպես նաև բարձրացվի նրանց աշխատավարձը."Արդյո՞ք անտառապահը կարող է 24 ժամ վերահսկել անտառը, իհարկե' ոչ, սակայն վերահսկվում է գրեթե այդ չափով, նա էլ է մարդ և ունի քնելու, հանգստանալու իրավունք, իսկ հերթափոխով աշխատանք կազմակերպելու համար հաստիքներ չկան", -ասում է Գ.Հայրապետյանը:
Մեզ հետաքրքրում էր նաև, թե Ամանորի նախօրյակին ինչպես է կազմակերպվում եղևնիների վաճառքը և որքանով է թույլատրելի, որ քաղաքի փողոցներում դրանք վաճառվում են տարբեր մարդկանց կողմից: "Միանշանակ, անտառի եղևնիների հատումն արգելվում է: Ապօրինի հատողները կտուգանվեն 100 հազար դրամով և արդեն իսկ եղել են մարդիկ, ովքեր տուգանք են վճարել",- ասում է Գ.Հայրապետյանը, հավելելով, որ անտառի որոշ հատվածներում, ուր խիտ են ծառերը, նույնիսկ օրենքով չի թույլատրվում հատումներ անել և միայն սանիտարական խնամքի անհրաժեշտությունից ելնելով կարելի է մասնակի հատումներ իրականացնել, թեպետ ինքը, որպես տնտեսության ղեկավար, գտնում է, որ անհրաժեշտ է այնտեղ, որտեղ եղևնիները խիտ են, խնամքի համար թույլատրել որոշակի քանակությամբ ճյուղեր հատել, ինչը նրա խոսքով, արվել է Գորիս քաղաքի կենտրոնում տոնածառ տեղադրելու համար:
Խոսելով այս օրերին քաղաքում վաճառվող տոնածառերի մասին, Գ.Հայրապետյանը նշեց, որ դրանք եղևնիներ չեն, այլ գիհներ, որոնք Գորիսի վարչական տարածքում չկան, բերվում են Արցախից, և գրանցված են ՙԿարմիր գրքի՚ մեջ , վաճառքն էլ արգելվում է: Իսկ Գորիսի անտառային տնտեսությունում գտնվող եղևնիների տնկիները 180-200դրամով գնվում են Ստեփանավանից, պահպանվում տնկարանային տնտեսության մեջ և սահմանված ժամանակաշրջանում կազմակերպվում է ծառատունկ:

Նրա խոսքով միայն ծառ տնկելով անտառի պահպանության, դրանով նաև բնապահպանական խնդիրների լուծման ցանկալի արդյունքի հնարավոր չէ հասնել, եթե յուրաքանչյուր քաղաքացի չմտահոգվի ծառերն անտառի թշնամիներից պաշտպանելու համար, չբռնի անտառը վնասողի ձեռքը: Գրիշա Հայրապետյանը նշում է, որ իրենց տանը մշտապես արհեստական տոնածառ է դրվում, և դա բոլորովին չի ազդում, որ ընտանիքի անդամները Ամանորին բարձր տրամադրություն ունենան:
Քրիստինե Հայրապետյան, Անի Կոստանդյան
Քրիստինե Հայրապետյան, Անի Կոստանդյան
Комментариев нет:
Отправить комментарий