24 дек. 2010 г.

Զբոսայգու բեմը Սյուզիի "տունն" է

Սյուզին այստեղ է ապրում

200 դրամ փող տվեք` ամեն ինչ կասեմ, եթե ուզում եք` սուտ էլ կասեմ…

Այսպես դիմավորեց տիկին Սուսաննան (քաղաքում նրան Սյուզի են ասում: Ավարտել է դպրոցը, որից հետո` արհեստագործական ուսումնարանը: Արդեն մեկ տարի է, խմիչքի պատճառով բաժանվել է ամուսնուց և չի ժխտում, որ ինքն էլ էր սկսում խմել, ու սկսում էին իրար ծեծել: Սուսաննան խնդրեց իրեն Սյուզի ասել. "Նեղվում եմ, մանավանդ, երբ ասում եք` տիկին":



 Սյուզին (էդպես ասեմ, որ չնեղվի) ապրում է Գորիս քաղաքի զբոսայգու բեմի… "կուլիսներում":
Ծնողները մահացել են, իսկ մինչ այդ տունն արդեն կտակել են եղբորը, ով հիմա չի ընդունում քրոջը."Ասում ա` դու գիժ ես, քեզ տանեմ տուն` մեկ էլ երեխեքս գժվե±ն": Իսկ քույրը բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, ով խոսք է տվել եկող տարի տանի իր մոտ.

"Ամեն տարի էլ էտ ա ասում": Հարազատներ չունի.  "Մենակ ընկերուհի ունեմ, ինքն էլ գյուղում ա ապրում, մեկ-մեկ կանչում ա իրա մոտ, բաժակս նայում, լավ բաներ ասում, հույս ա տալիս էլի’": Բայց էլ գյուղ չի գնում, որովհետև երթուղային տաքսու վարորդը նայում է իր հագ ու կապին ու չի թողնում, որ իր մեքենան նստի: Այն հարցին, թե հեռուստատույց ունի՞, պատասխանեց. ՙՀա’, ինքն էլ ՙպլոսկի էկրանով՚ (թե՞ էդ որտեղից գիտեր): Մեկ էլ` ՙՉէ’, որտեղի±ց, դաժե էդ անտերի դեմքն եմ մոռացել՚: Համենայն դեպս հարցրեցի, թե ո՞վ Է Հայաստանի Հանրապետության նախագահը:

Կանգնեց, ձեռքը գլխին դնելով ու ծիծաղը դեմքին, պատասխանեց` պարոն Սերժ Սարգսյանը:

Սյուզին հիմա ընկեր է գտել իր համար. ՙԱսում է` արի, քեզ տանեմ մեր տուն, բայց դե վախենում եմ, որ գնամ, հետո նորից կարող ա հետ դառնամ, տեսնեմ էս ապրելու տեղս էլ չկա, համ էլ ես հո ՙդավաճան հայվան՚ չե±մ` թողնեմ տուն-տեղ՚:

Պատմում է. ՙԻնձ քաղաքում սիրում են, ես զգում եմ, բայց դե տղաները մեկ-մեկ խելոք չեն պահում, ես էլ նեղվում եմ, գալիս եմ ինձ համար կրակ վառում, կոֆե դնում, մեկ էլ` հենց պիտի եռա, քամին հանգցնում ա կրակը. ըտենց էլ եռացած կոֆե չխմեցի՚: Սյուզին իրեն միայն մի պարզ պատճառով է լավ զգում. ՙԵս կարուսել ձրի եմ նստում, բայց էն մնացածը փողով, ուրիշ տեղ չասեք` կարող ա էտ կնկան գործից հանեն՚:

Սյուզիի հետ իմ զրույցում ակնհայտ տարօրինակություններ էի զգում: Անընդհատ խմել և ծխել էր ուզում ու անընդհատ խնդրում էր, որ իրեն ՙլավ-լավ՚ շորեր տան, թե չԷ` ՙԸնկերս ա իրա շորերից բերել, տվել, ասում ա` հագի, բայց, որ ամուսնանանք` հարսի շոր եմ հագնելու՚:

Նոր տարուն չգիտի ինչ է անելու. ՙԿարող ա էդ օրը ընկերոջս հետ ամուսնանամ, որ միասին նշենք, բայց դե էլի հետ եմ գալու՚: Ու կրկին կրկնում է. ՙԵս հո դավաճան հայվան չե՞մ` թողնեմ տուն-տեղ՚ (ու եթե բեմի… ՙկուլիսներին՚ տուն է անվանում, իսկ օտար-անծանոթ մարդկանց` տան անդամներ, ուրեմն` կեցցես տիկին Սուսաննա…Կեցցե~ս…):

Վերջում, երբ հրաժեշտ էի տալիս` էլի… 200 դրամ, Էս անգամ էլ ուզեց մազերը ՙխնա դնելու համար՚:

Հրաժեշտ տվեցի: Իմ ետևից գոռաց. ՙՈւզում եմ երջանիկ լինեմ, ուզում եմ եփած կոֆե խմեմ, ուզում եմ տուն-տեղ ունենամ, լավ բաներ եմ ուզում՚:

Մեզ շրջապատող գրեթե բոլորը լսեցին նրան: Նրանցից մեկը հարցրեց. ՙԷլ ի±նչ ես ուզում՚: Սյուզին էլ` արցունքն աչքերին, պատասխանեց. ՙՄենակ էդ ու ուրիշ ոչինչ՚:

Անծանոթն այս անգամ արդեն հնգապատկեց իմ 200 դրամը: Ես հեռացա:

Սյուզին մնաց իր աշխարհում…



                                                                                               Անահիտ Գրիգորյան
                                                                                                      RSS hetq.am

Комментариев нет:

Отправить комментарий