Դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների պաշտպանության օրը ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակը հյուրընկալեց դասընթացի մասնակիցներին /հիմնական խմբին/,որտեղ նրանց համար կազմակերպվեց սեմինար, ցուցադրվեցին մի շարք ֆիլմեր, որոնք հիմնականում վերաբերում էին ՄԱԿ-ի կողմից Հայաստանւմ իրականացվող ծրագրերին:
Մամուլի ակումբի ներկայացուցիչներին ընդունեց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության պետ Մարիա Դոցենկոն,ով նաև հետագա համագործակցության համար ներկայացրեց իր առաջարկությւոնները:
Նույն օրը կազմակերպությունը Տիկնիկային թատրոնի շենքի նախասրահում առանձին ցուցասարահով ներկայացվեց կազմակերպության գործունեությունը: Երեկոյան մասնակցեցինք Մարդու իրավունքների օրվան նվիրված ռոք համերգին:
ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում կազմակերպված միջոցառումներին հնարավոր դարձավ մասնակցել "PARTNERSHIP FOR OPEN SOCIETY" ի ֆինանսական աջակցությամբ:
Комментариев нет:
Отправить комментарий