15 нояб. 2010 г.

“Մարդու իրավունքների պաշտպանությունը` կոնֆլիկտների հաղթահարման միջոց”

ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում մարդու իրավունքների
մասին հանրության իրազեկության մակարդակը ցածր է: Մարդու 
իրավունքների պաշտպանությունը  երբևէ չի օգտագործվում  որպես տարբեր
կոնֆլիկտների լուծման, հաղթահարման միջոց. առանձնապես հեռավոր մարզերում մարդկանց իրավունքների գաղափարների տարածման առումով գրեթե որևէ քայլ  չի ձեռնարկվում:


Խնդրի լուծմանն աջակցելու համար Բաց հասարակության ինստիտուտի Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ 2010թ. սեպտեմբերից իրականացվում է “Մարդու իրավունքների պաշտպանությունը` կոնֆլիկտների հաղթահարման միջոց”  ծրագիրը, որի նպատակն է մասնագիտական ներուժի օգտագործման միջոցով նպաստել տարածաշրջանի լրագրողների կարողությունների բարձրացմանը` մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում:





Նպատակին հասնելու համար ծրագրի շրջանակներում կազմակերպվում են  դասընթացներ, փորձագետների մասնակցությամբ թողարկվում  են հեռուստահաղորդումներ, որպես գործնական աշխատանք հրատարակվում  են ներդիրներ, նախատեսվում է պատրաստել հեռուստառեպորտաժներ:

Комментариев нет:

Отправить комментарий