26 февр. 2011 г.

135120 հայաստանցի արդեն գրանցվել է Facebook-ում

Մինչ մի եգիպտացի ի պատիվ եգիպտական հեղափոխության իր նորածին աղջկան անվանակոչում է Facebook, Հայաստանում շարունակվում է աճել աշխարհի ամենահաճախելի սոցիալական ցանցի օգտագործողների թիվը: Facebook-ն, ըստ Alexa-ի ռեսուրսների, Հայաստանում ամենահաճախելի երկրորդ կայքն է, որը զիջում է միայն Google.com-ին: (Նույն ռեսուրսի տվյալներով՝ Հայաստանում ամենահաճախելի երրորդ կայքը Youtube-ն է):

Facebook –ը, փետրվարի փետրվարի 26-ի տվյալներով, արդեն ունի 642 միլիոնից ավելի օգտատեր (user): Աշխարհում ամենաշատ օգտատեր գրանցվել է ԱՄՆ-ից` 150 միլիոնից ավելի:


Հարավկովկասյան երեք երկներից Վրաստանը առաջատարն է: Այս երկիրը Facebook-ում ունի կես միլիոնից ավելի օգտատեր (516 300): Վրաստանին հաջորդում է Ադրբեջանը, որտեղից հասցրել է գրանցվել 324880-ը, իսկ Հայաստանը զբաղեցնում է երրորդ տեղը. այստեղից Facebook-ում գրանվել է 135 120 օգտատեր (user): Վերջին վեց ամիսներին գրանցվողների թիվը կրկնակի աճել է, որը ներկայացնում ենք ստորեւ.



Ըստ Socialbakers ռեսուրսի` Հայաստանից գրանցված օգտատերերի 76 %-ը 18-34 տարեկաններն են (18-24 տարեկանները`44 %, 25-32 տարեկանները`32 %):

Վրաստանում 67 %-ն են 18-34 տարեկանները, որից 39 %-ը՝ 18-24 տարեկանները, 28 %-ը՝ 25-32 տարեկանները: Ադրբեջանում նույնպես 76 %-ը 18-34 տարեկաններն են, սակայն, ի տարբերություն Հայաստանի, այդտեղ 50 %-ը՝ 18-24 տարեկաններն են, իսկ 26 %-ը՝ 25-32 տարեկանները:

Տղամարդկանց եւ կանանց քանակը գրեթե հավասար է (տղամարդիկ` 47 %, կանայք` 53 %: Հարեւան Ադրբեջանում 63 %-ը տղամարդիկ են, 37 %-ը՝ կանայք: Վրաստանում՝ 45 %-ը՝ տղամարդիկ, 55 %-ը՝ կանայք:
                                                                                                                         Hetq.am

Комментариев нет:

Отправить комментарий