25 февр. 2011 г.

Օլիմպիադայի մասնակցության արդյունքները գոհացուցիչ չեն

Կապանում այսօր մեկնարկեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը, որն այս անգամ կանցկացվիոչ թե 17, այլ 16 առարկայից: Այս տարի մարզային փուլում «Աստղագիտություն» առարկան չի ընգրկվել, քանի որ տարածքային փուլում տվյալ առրկայից լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտներ չեն եղել:

Օլիմպիադայի տարածքային փուլին ընդհանուր առմամբ մասնակցել է 3 հազարից ավելի դպրոցական, որոնց մասնակցության արդյունքներից կրթության ոլորտի մասնագետներն այնքան էլ գոհ չեն: Ոչ այնքան գոհացնող էին նաեւ «Մաթեմատիկա» առարկայի արդյունքները:


Մարզում անցկացված տարածքային փուլի ժամանակ հաջողությամբ են հանդես եկել Կապանի, Գորիսի եւ Սիսիանի ավագ դպրոցների աշակերտները, նաեւ Կապանի թիվ 3, Գորիսի 1 եւ 3, Սիսիանի 5 հիմնական դպրոցների աշակերտները: Սյունիքի մարզպետարանի կրթության բաժնի տրամադրած տեղեկատվության համաձայն` այդ փուլում աչքի են ընկել նաեւ գյուղական դպրոցների աշակերտները:

Իսկ մարզային փուլի արդյունքները պարզ կլինի օլիմպիադայի ավարտից հետո, որը կտեւի մինչեւ մարտի 11-ը: Մինչ այդ մարզի 4 տարածաշրջանների` Սիսիանի, Գորիսի, Կապանի եւ Մեղրու դպրոցական հաստատությունների 460 աշակերտներ Կապանում իրենց գիտելիքները կստուգեն 16 առրկաներից:
                                                                                                           Մերի Սողոմոնյան
                                                                                                HETQ.AM

Комментариев нет:

Отправить комментарий