23 июн. 2013 г.

«Եվրոպան ձեզնից շատ բան ունի սովորելու»

Լուսինե Պողոսյան
Հունիսի 22-ն էր: Օրը՝ շաբաթ: Ուղղություն վերցրեցինք դեպի Տաթև: Մեր ընտրությունը պատահական չէր: Այդ օրը Տաթևում զուռնա դհոլի ձայներն էին հնչում, սակայն, ցավոք, ոչ թե հարսանիք էր, այլ «Տաթևի վարպետաց տան» բացումը:

«Տաթևի արհեստավորաց թև» կազմակերպության նախաձեռնությամբ  տեղի ունեցավ սյունյաց վարպետների աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

Ներկայացված աշխատանքները տարատեսակ էին, սակայն բոլորն էլ ամբողջացնում էին հայկական մշակույթի մասին մեր պատկերացումները:
Տաթևի գյուղապետ Մուրադ Սիմոնյանը նշեց, որ վարպետաց տան բացումը ուղղակի տվեց ծրագրի մեկնարկը, սակայն որպեսզի ծրագիրը ցանկալի արդյունք տա, պետք են դոնոր կազմակերպություններ, հովանավորներ, բարերարներ, որոնց օգնությամբ կվերանորոգվի գյուղի մանկապարտեզի շենքը և կծառայի թե' որպես մանկապարտեզ, թե' որպես վարպետաց դպրոց և տուն:

Հենց այս նպատակով Հոլանդիայից Հայաստան էր ժամանել Եվրոպայում PR ոլորտի առաջատար մասնագետ Հանս Սեյջսը. նա առաջին անգամ էր Սյունիքում: Ողջունելով ներկաներին` նա ասաց. «Եվրոպան շատ բան ունի սովորելու ձեզանից»:
Նրա կարծիքով այս ծրագրի հաջողությունը մեծ կապ կստեղծի Եվրոպայի և Հայաստանի և, իհարկե, Եվրոպայի և Տաթևի միջև :

«Տաթևի արհեստավորաց թև» հասարակական, մշակութային կազմակերպության տնօրեն Դերենիկ Եփրեմյանը վստահեցնում է, որ այս ցուցահանդեսին ամեն շաբաթ նոր իրեր կավելանան :

Տեղեկացնենք, որ ցուցահանդեսը կտևի մինչև տուրիստական սեզոնի ավարտը:



                           




Լուսանկարները` Լուսինե Պողոսյանի

Комментариев нет:

Отправить комментарий