Երեխաներից շատերին ի ծնե հարմար է քնել փորի վրա, առանձնապես, երբ տառապում են գազերից, քանի որ փորին սեղմվելիս այդ ցավերը մասամբ թեթևանում են: Երեխաներից ոմանք քնում են թե’ փորի, թե’ մեջքի վրա կամ էլ միայն մեջքի վրա: Մեջքին պառկելն ունի երկու թերություն:
Առաջին, եթե երեխան փսխի, կարող է խեղդվել իր փսխունքից, երկրորդ, երբ երեխան քնած է մեջքի վրա, նրա գլուխը միշտ թեքված է պատի հակառակ կողմը, այդ պատճառով կարող է մի կողմից տափակել: Դա չի վնասի ուղեղը և ժամանակի ընթացքում նրա գլխի ձևը կկուղղվի, բայց ոչ անմիջապես, կարող է պահանջվել մոտավորապես 2 տարի:
Գլխի դեֆորմացիայից կարելի է խուսափել` երեխային անկողնում պառկեցնելիս գլուխն անելով մերթ այս, մերթ այն կողմը, որտեղ առաջ ոտքերն էին: Սա կշրջի գլուխն այն կողմը, ուր նրան հետաքրքիր է նայել: Այդպիսով գլուխը շարունակ չի թեքվի մի կողմ: Ծնվելուց մի քանի շաբաթ հետո երեխան կգտնի քնելու դիրքը` մեջքի կամ փորի վրա և շատ դժվար է ստիպել նրան փոխել:
Ցանկալի է ի ծնե երեխային սովորեցնել քնել փորի վրա, եթե նա չի առարկում: Հետագայում, երբ սովորի ինքնուրույն շրջվել, կարող է ցանկության դեպքում փոխել դիրքը:
Ցանկալի է ի ծնե երեխային սովորեցնել քնել փորի վրա, եթե նա չի առարկում: Հետագայում, երբ սովորի ինքնուրույն շրջվել, կարող է ցանկության դեպքում փոխել դիրքը:
Комментариев нет:
Отправить комментарий