Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից հրետակոծության տակ էր նաեւ Գորիսի տարածաշրջանի սահմանամերձ Կոռնիձոր համայնքը: Այստեղ զինվոր էին բոլորը: Դեռ 1989թ-ից Կոռնիձոր էին շտապում կամավորական տարբեր ջոկատներ՝ խաղաղ բնակիչներին կրակի ճիրաններից ազատելու համար:
Չորս տարի շարունակ հրետակոծված գյուղն այսօր, սակայն, ոտքի է կանգնում: Զոհված ազատամարտիկների հիշատակին կանգնեցված այս խաչքարն էլ միշտ կոռնիձորցիներին կհիշեցնի այս խաղաղության գինը: Հուշակոթողի բացման արարողությանը գյուղացիները շտապել էին տոնական տրամադրությամբ: Հյուրերի շարքում ծանոթ ու հարազատ դեմքեր շատ կային, նրանցից շատերը հենց այն կամավորականներն էին, ում հետ կոռնիձորցիները դժվարին օրեր են անցկացրել:
Комментариев нет:
Отправить комментарий