8 сент. 2012 г.

Այսօր լրագրողների համերաշխության միջազգային օրն է

Սեպտեմբերի 8-ը լրագրողների համերաշխության միջազգային օրն է: Այն սահմանվել է Բուխարեստում 1958 թ.՝ լրագրողների միջազգային կազմակերպության 4-րդ կոնգրեսի ժամանակ:

Կոնգրեսի պատվիրակները նշել են, որ այս օրը բոլոր երկրների և հրատարակությունների լրագրողները պետք է ողջ աշխարհում ցուցաբերեն համախմբվածություն, հատկապես իրենց իրավունքների պաշտպանության գործում:Օրը հենց այնպես չի ընտրվել։ Հենց այս օրը 1943 թվականին ֆաշիստների կողմից մահապատժի ենթարկվեց Բեռլինում չեխ լրագրող, գրաքննադատ, հրապարակախոս, ակտիվիստ Յուլիուս Ֆուչիկը: Անգամ նացիստական բանտում նա հասցրել է գրել «Թոկը վզին ռեպորտաժ» գիրքը, որի համար հետմահու 1950 թվականին արժանացել է միջազգային մրցանակի։ Նրա մահից հետո գիրքը թարգմանվել է 70 լեզուներով։

Այս օրը նշվում է ողջ աշխարհում, կազմակերպվում են գիտաժողովներ։    zham.am

Комментариев нет:

Отправить комментарий