8 сент. 2012 г.

Ակսել Բակունցի տուն-թանգարանը ժամանակների հատումներում

Վարդան Սարգսյան
Շուշան Օհանյան
Եթե ոչ վաղ անցյալում Գորիս այցելող հյուրերի զբոսացանկում իր արժանի տեղն ուներ Ակսել Բակունցի տուն-թանագարանը, ապա այսօր իրավիճակն այլ է:
"Այս տարի այցելուների հոսք զգալիորեն նվազել է, փորձել ենք պարզել դրա պատճառը և եկել ենք այն եզրահանգման, որ հիմնականում դրան նպաստել է զբոսաշրջային նոր երթուղիների գոյությունը: Խոսքը վերաբերում է և' Տաթևի ճոպանուղուն, և' Խնձորեսկի ճոճվող կամրջին: Քաղաք մտնող բոլոր զբոսաշրջինկները մեծամասամբ նախընտրում են այդ ուղղությունները",-նշում է Ակսել Բակունցի տուն-թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանը:
Այցելուների քանակը ավելացնելու համար նախատեսվում է Արցախյան խճուղու վրա մեծադիր գովազդ պատրաստել` Բակունցի դիմապատկերով և ուղորդող սլաքով` դեպի տուն-թանգարան: "Վստահ եմ, որ դա նույնպես զգալի հոսք կապահովի. բացառված չէ, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ ընդհանրապես իրազեկված չեն Բակունցի տուն-թանգարանի մասին"-նկատում է պարոն Սարգսյանը:
Կատարվող նորոգման աշխատանքները ևս մեկ միջոց են գրավելու այցելուներին. արտաքին տեսքը, այս պարագայում էլ, շատ կարևոր է:

Պատկեր տուն-թանգարանից
Թանգարանում կատարված ու կատարվող աշխատանքները հիմնականում ֆինանսավորվում են կառավարության կողմից, առկա է նաև Սյունիք մարզպետ Սուրեն Խաչատրյանի և Գորիսի քաղաքապետ Նլեսոն Ոսկանյանի մշտական աջակցությունը:

"Պատրաստվում ենք սեպտեմբեր ամսվա վերջին կայանալիք "Բակունցյան օրերին": Թանգարանն ինչպես միշտ յուրօրինակ միջոցառումներով է հանդես գալիս, նախատեսում ենք այդ օրերին ներկայացնել, քննարկել Բակունցի ժամանակաշրջանի Գորիսը: Կփորձենք բակունցյան թեմաներով մանրապատումներ, թատերկանացված փոքրիկ դրվագներ ներկայացնել մեր հյուրերին",-պլանների մասին խոսելիս նշեց տուն-թանգարանի վարիչը:

Պարոն Սարսգսյանը առանձնակի ակնածանքով խոսեց Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 դպրոցի գրականաության և հայոց լեզվի ուսուցչուհի Գոհար Մկրտչյանի մասին, ով այս միջոցառումների կազմակերպման ակտիվ աջակիցն է:



Комментариев нет:

Отправить комментарий