Օգոստոսի 15-ին Գորիսի քաղաքապետարանը և ,,Սեյվ դը չիլդրեն,, միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ կազմակերպեց երեխայի պաշտպանությանն նվիրված համայնքային միջոցառում թիվ 2 մանկապարտեզում/տնօրեն Ժ.Խաչատրյան/:
,,Ծնողական և մանկական սրճարաններ,, խորագրով միջոցառման ընթացքում մասնագետների կողմից անց էին կացվում երեխայի իրավունքների, երեխայի հանդեպ բռնության հետևանքների, դրական ծնողավարության վերաբերյալ փոքրիկ դասընթացներ:
Դասընթացները և խորհրդատվությունները վարում էին Սեյվ դը չիլդրեն-ի կողմից իրականացվող ,,Միավորվենք հանուն երեխաների,փրկենք ապագան,,/ՄՀԵՓԱ/ ծրագրով վերապատրաստված դասընթացավարները: Զրույցները և խորհրդատվությունները երեխաների հետ անց էին կացվում կազմակերպության կողմից մշակված ,,Անվտանգ եմ ես, անվտանգ ես դու,, մեթոդաբանությամբ, օգնում էին երեխաներին ծանոթանալու իրենց իրավունքներին, սովորել հանդուրժողականություն, իմանալու միմյանց օգնելու, բռնություններից զերծ մնալու ձևերը և զինում է երեխային անհրաժեշտ կարողություններով, գիտելիքներով:

Ծնողներին ուսուցանվում էին երեխայի դաստիարակության դրական մոտեցումները, որոնք օգնում են երեխայի առողջ զարգացման, բռնությունից պաշտպանված լինելու, երեխայի` իր ուսուցման մեջ մասնակցության ապահովմանը: Դաստիարակման դրական մոտեցումը երեխայի հանդեպ չբռնանալու հարգալից մոտեցումն է: Այն կրթման մեթոդ է, որն օգնում է երեխաներին հաջողությունների հասնելու: Ծնողները կիսում էին իրենց մտահոգությունները երեխայի տարիքային առանձնահատկությունների հետ կապված խնդիրների ծագման, նրանց աճող կարիքների բավարարման շուրջ:
Ծնողներն ծանոթացան պատժի, բռնության տեսակների ու հետևանքների, երեխայի զարգացման և հանդիպող խոչընդոտների հաղթահարման ճանապարհներին և դրանց ճիշտ արձագանքելու տարբերակներին: Խորհրդատվություններն օգնեցին նրանց ճիշտ ըմբռնելու դաստիարակության և ծնողի պատասխանատվության կարևորությունը, որն իրապես ազդում է երեխայի ինքնազարգացման, աճի և պատասխանատու քաղաքացու ձևավորման վրա:
Միջոցառմանը ներկա էին քաղաքապետ Ն.Ոսկանյանը, ՄՀԵՓԱ ծրագրում ընդգրկված նախադպրոցական և կրթական հաստատությունների սաները, նրանց ծնողները, մասնագետներ, պետական ու հասարակական կառույցների, ԶԼՄ-երի ներկայացուցիչներ, քաղաքացիներ, Սեյվ դը չիլդրեն-ի ծրագրի պատասխանատուները:
,,Սեյվ դը չիլդրեն,,-ի կողմից տրամադրվել էին գրականություն, գրենական և այլ պարագաներ: Կարևորելով նման օգտակար նախաձեռնությունները, կազմակերպությունն այլ համայնքների իշխանությունների հետ նույնպես ձեռնամուխ է եղել միջոցառումների կազմակերպմանը: Մանկապարտեզի տնօրենը, քաղաքապետ Ն.Ոսկանյանը, քաղաքապետարանի մշակույթի և կրթության բաժնի գլխ.մասնագետ Ա.Հովակիմյանը Սեյվ դը չիլդրենի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով:
Միջոցառումն կազմակերպվեց ՄՀԵՓԱ ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ,,Սեյվ դը չիլդրեն,, կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը` Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ,,Բաց հասարակության հիմնադրմաներ-Հայաստան,,-ի համաֆինանսավորմամբ:
Լուս.` Շուշան Օհանյան

Комментариев нет:
Отправить комментарий