Քրիստինե Հայրապետյան
Գորիսի քաղաքապետարանում տեղի ունեցավ <<Միգրացիա.զարգացումներ և մարտահրավերներ >>թեմայով սեմինար`սոցիալական զբաղվածության ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի պաշտոնյաների,զբաղվածության մասնավոր գործակալությունների և միգրացիոն խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Սեմինարին ներկայացվեցին աշխատուժի արտահանման(էմիգրացիա,իմիգրացիա), ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ տարվող պայքարի,ինչպես նաև միգրացիոն հարցերով Եվրամիության առանձին երկրների հետ համագործակցության մասին:
Комментариев нет:
Отправить комментарий