Հայաստանի կառավարությունը 31.2 մլն դրամ կհատկացնի` Գորիս քաղաքի համար աղբատար մեքենա գնելու համար: Գումարը, որպես սուբվենցիա, փոխանցվելու է Սյունիքի մարզպետարանին, որտեղից էլ պետք է տրամադրվի Գորիսին:
Նախատեսվում է կազմակերպել կանոնավոր աղբահանություն ոչ միայն Գորիս համայնքում, այլ նաեւ հարակից համայնքներում, մասնավորապես՝ Տաթեւ համայնքից մինչեւ «Սատանի կամուրջ» ընկած ճանապարհահատվածում: Նախագիծը կարեւորվում է նաեւ նրանով, որ նշված ճանապարհահատվածը հանդիսանում է զբոսաշրջային գոտի եւ արդյունավետ աղբահանությունը մեծ նշանակություն ունի զբոսաշրջության զարգացման համար:Աղբատար մեքենայի նախական գինը որոշելու համար «Գալոպեր» ընկերության կողմից ներկայացվել են գնային առաջարկներ: Նպատակահարմար է համարվել ձեռք բերել KO-440-4 մակնիշի կողային մեխանիկական բարձում կոնտեյներով, ԶԻԼ-432932 բազայի վրա, դիզել, տարողությունը 11 մ3 աղբատար մեքենան: news.am

Комментариев нет:
Отправить комментарий