Շուշան Օհանյան
Այսօր մոդայիկ լինելու աստիճան արդիական են բնապահպանական թեմաներն ու դրանց շուրջ ծավալվող մշտական քննարկումները: Այս հարթությունում այժմ արդիական լինելուց զատ, շատ տագնապալի են հանքարդյունաբերությանը վերաբերող խնդիրները` ուսումնասիրության փուլից մինչ շահագործում:
2011 թ. հունվարին չինական «Ֆորչյուն Օյլ»( Fortune Oil-) ընկերությունը Հայաստանում ձեռք է բերել Հրազդանի, Աբովյանի և Սվարանցի երկաթի հանքվայրերի ուսումնասիրման լիցենզիաները եւ առաջիկա տարիներին նախատեսում է շահագործել դրանք խոստանալով ներդնել մոտ 500 մլն դոլար:
Օգտակար հանածոների ուսումնասիրության համար տրամադրված հանքային իրավունքների մասին տեղեկանքում, որ տեղադրված է էներգետիկայի նախարարության կայք էջում, գրված է, որ Սվարանցի երկաթի հանքավայրի լրահետախուզման աշխատանքների համար լիցենզիա է տրվել «Սփայս Սթիլ Արմենիա» ՓԲԸ-ին` 2010թ դեկտեմբերի 8-ից մինչ 2013թ. նոյեմբերի 7-ը:
Հանքարդյունաբերությանը անդրադարձող ցանկացած լրագրողական նյութ, անկասկած, օգտակար ու արժանահավատ կարող է լինել միայն փաստացի աղբյուրների ուսումնասիրմամբ ու վկայակոչմամբ: Սակայն, մինչ այդ, կոնկրետ Սվարանցի օրինակով, ինձ նախ հետաքրքիր էր լինել տեղում ու հասկանալ, թե այդ առնչությամբ ինչ է մտածում, զգում հանքին մերձ ապրող սվարանցցին, որովհետև անկախ այն բանից, թե ով ունի սեփականաշնորհման իրավունք, ով է բաժնետերը, որքան են հանքի պաշարները, և ինչպիսին են այն շահագործել-սպառելու ախորժակները, մի ճշմարտություն կա` հանքի առաջին` ուղղակի հարվածը կրելու է տեղաբնակը:
«Քաջ հասկանում եմ` ինչ ասել է քթիդ տակ հանք ունենալ»
Առաջին անգամ էի Սվարանցում, ու, ի ուրախություն ինձ , հենց մեքենայից իջնելու պահից պարզ դարձավ, որ զրուցակից փնտրելու խնդիր չի լինի. մարդիկ իրենք էին կարոտ զրուցակցի` թարմ ականջի: Այն, որ հանքի ենթադրվելիք շահագործումը մտահոգիչ խնդիր էր սվարանցցիների համար, փաստ էր, սակայն, որքան էլ զարմանալի էր, ոչ ավելի, քան սոցիալական խնդիրները, որ օղակել էին նրանց կենսակերպի բուկն այն աստիճան, որ հանքի շահագործումը` իր ողջ կանխատեսելի հետևանքներով, ավելի շատ դիտարկվում էր որպես աշխատատեղ-փրկագոտի:
«Ութսունի շեմին մարդ եմ, քաջ հասկանում եմ` ինչ ասել է քթիդ տակ հանք ունենալ ու սա գիտեմ` ոչ լսածով. Քաջարանում երկու տարի սանիտարական և արդյունաբերական բժշկի տեղակալ եմ եղել ու հասկանում եմ, թե ինչ կարող է էստեղ լինել մի քանի տարի անց:

Սվարանցցիներին դուր է գալիս Արամազդից եկող սառնորակ ջուրը, բայց...թե այդ ջրերի հետ էլ ինչեր է խմում, Աստծուն է հայտնի: Մեր գյուղում մահացությունների 90%-ի պատճառը չարորակ ուռուցքն է: Ես գիտեմ, որ այստեղ ուժեղ ռադիացիա կա:
Այսօր աղքատությունը հատել է ծանրագույնի շեմը. ստացած նպաստը կամ կենսաթոշակը չեն բավականացնում անգամ տարրական կենսական պահանջները բավարարելուն:
Մտածում էինք` ճոպանուղու բացումով մեր կյանքում ինչ որ բան կփոխվի, դրական տեղաշարժ կլինի: Տեղյակ եմ «Տաթևի վերածնունդ» ծրագրին, գիտեմ, որ Սվարանցն էլ է ընդգրկված այդ ծրագրում: Իսկ ի՞նչ պատկեր է այսօր. ես ոչինչ չեմ ասում, դուք շրջեք գյուղում ու տեսեք: Գյուղն օր-օրի դատարկվում ու ծերանում է, որևէ դրական տեղաշարժ չկա»,- մեզ հետ կիսվեց կենսաթոշակառու, երկարամյա մանկավարժ Գալուստ Արշակյանը:
«Տաթևի վերածնունդ» ծրագիրը պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ իրականցվող նախաձեռնություն է, որն իրագործվում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից: Ծրագրում հստակ շարադրված է. «Տաթևի վերածնունդ» ծրագրի թիրախն են վանքի շուրջ գտնվող ութ գյուղական համայնքները' Տաթևը, Հալիձորը, Տանձաթափը, Սվարանցը, Խոտը, Շինուհայրը, Բարձրավանը և Աղվանին: Դեռևս հին ժամանակներից գյուղերի և վանքի միջև կար անբաժանելի կապ: Այսօր կիրառելի է նույն մոտեցումը, հատկապես երբ դիտարկվում են տարածաշրջանի' որպես համայնքահեն, գյուղական զբոսաշրջության ներուժի զարգացման հնարավորությունները»:
Բայց իմ տեսածն ինձ հստակ հուշեց, որ սա ընդամենը...ծրագիր է` տեսական...փայլուն շարադրանք:
«Ինձ թվում է, թե մենք էս պետության հետ կապ չունենք, անգամ քարտեզի վրա չկանք»
«Թե խորհրդային տարիներին, և թե անկախության այս քսան տարիներին, մայրաքաղաքի և մարզերի միջև ոչ մի անջրպետ էլ չի վերացվել: Այսքանից հետո զարմանալի չէ, որ գյուղացիներն այսօր որպես փրկություն տեսնում են հանքի շահագործումը, աշխատատեղերի ստեղծումը»,-փաստում է Գալուստ Արշակյանը:
Նրան անմիջապես ընդհատեց Սալոն Սարգսյանը. «Է~, Արշակյան ջան, էդ դեռ հարց է, թե մեր գյուղից մարդ կաշխատի՞ էդ հանքում, թե` ոչ: Իրենք իրենց մարդկանց հետները կբերեն, մեզ էլ հազիվ բանվորական մի երկու գործ կհասնի»:
Գյուղացիները միմյանց հերթ չէին տալիս, ամեն ոք փորձում էր նախադրել իր հուզումները: Եթե մենք` իրենց անճանաչ երիտասարդ լրագրողներս, այսքան սպասված էինք, պատկերացնում եմ, թե ինչ կկատարվեր, եթե այնտեղ կոստյումով ու փողկապով մի պետական պաշտոնյա հայտնվեր: Չնայած հարց է` նրանց օսլայված տեսքն ու հագուկապը թույլ կտա՞ր, որ մարդիկ այդչափ անկեղծ ու անմիջական լինեին:
Ու այստեղ հիշեցի մեր ամենաակտիվ զրուցակցի` Արմենակ Բախշյանի մտայնությունը. «Գյուղացու հետ այսօր ո՞վ է հաշվի նստում, ու՞մ է երբևէ հուզում գյուղացին, ո՞վ է հարցնում` ի՞նչ խնդիր ունես. մեկ-մեկ ինձ թվում է, թե մենք էս պետության հետ կապ չունենք, անգամ քարտեզի վրա չկանք»: Երբ հարցրեցի, թե վերջին անգամ պաշտոնյաներից ով ու երբ է եղել գյուղում, պատասխանեց. «Ե՞րբ...Դե', իհարկե, ընտրություններից առաջ, գալիս են, խոստումներ տալիս ու էն գնալն է, որ գնում են...Ընտրություններից ընտրություն է մեր գյուղ մարդ գալիս, մեզ մենակ էդ ժամանակ են մարդու տեղ դնում»:
Ներսեսն իր չորս որդիներից և ոչ մեկի համար գյուղում ապագա չի տեսնում
Սվարանցն օր-օրի դատարկվում է. տարեկան 10-15 մարդ լքում է գյուղը՝ աշխատանք չունենալու, ամենատարրական կենսակերպ ապահովել չկարողանալու պատճառով: Գյուղացիներն ասում են, որ գյուղի 120 տնտեսությունից հազիվ 50-ում է մարդ բնակվում, իսկ նրանք էլ հիմնականում ծերեր են, բազմաշունչ ընտանիքներ շատ քիչ կան:
«էս գյուղում ոչ մի ապագա չկա, ես 4 որդիների հայր եմ ու ասեմ, որ հենց առաջին իսկ հնարավարության դեպքում, կուզեմ, որ նրանք հեռանան գյուղից, այսինքն` ես ինքս ամեն ինչ կանեմ դրա համար, բայց... Հիմա էլ, ում հնարավորությունը ներում է, գնում է գյուղից, ու համոզված եմ, որ էլ հետ չեն գա:
Իմ տղաներն իրար հետևից ավարտում են դպրոցը: Ես իվիճակի չեմ, որ նրանց ուսման տամ. պիտի իմ նման փայտը ձեռքները վերցնեն, որ կարողանան օրվա հացը վաստակել: Գիտեմ` դրա համար ամբողջ կյանքում մեղադրելու եմ ինձ, բայց... », -ասում է Ներսես Մկրտչյանը:
Ամեն կերպ փորձում էի զրույցը տանել այնպիսի ուղղությամբ, որ պարզեմ` մարդիկ որքանով են իրազեկ հանքի շահագործման ռիսկերին:
«Էս պահին երկու հոգի այստեղ են, տրակտոր էլ է աշխատում, ճանապարհն են երևի կառուցում: Հանքում նախկինում աշխատանքներ տարվել են, ես ինքս էնտեղ մի քանի տարի աշխատել եմ, մեր գյուղից շատերն էին աշխատում: Էն ժամանակ էլ հանքի շահագործում չի եղել, պաշարներն են ճշտել, ուսումնասիրություններ արել,-պատմում է սվարանցցի Սալոն Սարգսյանը: -Ես խորապես հասկանում եմ, թե հանքի շահագործվումը ինձ սպառնալիք է մեզ համար` ինչ աղետալի հետևանքներով, որովհետև դեռ խորհրդային տարներին աշխատանքները դադարեցրեցին բարձր ռադիացիայի պատճառով: Բայց, ուրիշ լուծում էլ չեմ տեսնում մեր գյուղի համար: Մենք էլ շատ կուզենայինք, որ, ասենք, մի գործարան բացվեր, մարդիկ աշխատեին ու շարունակեին շնչել...էս մաքուր օդը, բայց...բայց հիմա էնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մարդիկ ստիպված` օրվա հացի համար ամեն ինչի էլ պատրաստ են»:
«Պետությունը գյուղացուն այնպիսի նեղ վիճակում է դրել, որ նա ստիպված է հանքը դիտարկել որպես...փրկություն»
«Հանքը գյուղից 7 կմ հեռավորության վրա է գտնվում, ու մենք էլ շատ լավ հասկանում ենք մեր գլխին գալիքը. ես արդեն 10 տարի է աշխատում եմ Շահումյանի ոսկու հանքում, դա էլ իմ արտագնա աշխատանքն է: Ուզում եմ ասել, որ ես շատ լավ գիտակցում եմ, թե մի քանի տարի հետո այստեղ ինչ կարող է լինել: Բայց այսօր պետությունը գյուղացուն այնպիսի նեղ վիճակում է դրել, որ նա ստիպված է հանքը դիտարկել որպես...փրկություն, որպես հացի աղբյուր»,-զրույցին միացավ Սեդրակ Գրիգորյանը:
Գյուղն, իրոք, ծեր էր, ծերացած...Մեր` գյուղում ու գյուղամիջում գտնվելու 3-4 ժամերի ընթացքում ընդամենը երկու դպրոցահասակ երեխաների հանդիպեցինք: Կզարմանաք, բայց ընդամենը երկու կնոջ հանդիպեցինք` գյուղի բուժքրոջն ու գյուղապետի կնոջը, ով նաև գյուղի գրադարանավարուհին է:
Երբ Աստղիկին` բուժքրոջը, հարցրեցի, թե լինու՞մ է, որ գյուղ դրսից հարս գան, դեմքին դառը ժպիտ գծագրվեց. «Հա', լինում է...Ոնց որ ես եմ եկել. հովերով տարված` չէի էլ պատկերացնում, թե ուր եմ գալիս»:
«16 տարի է էս գյուղի հարս եմ, որևէ առաջընթաց չեմ տեսել, դեռ ավելին... »
Մինչ Աստղիկին հանդիպելը, երբ գյուղացիներից փորձում էի ճշտել, թե արդյոք գյուղում բուժկետ կա, Սալոն պապը շտապեց պատասխանել իմ հարցին. «Հա', բուժկետ ու հիանալի բուժքույր ունենք, նա ամեն վայրկյան պատրաստ է հասնել մեզ»:
Աստղիկը շատ բարեհամբյուր ու կիրթ կին է: Նրա հետ էլ զրույցը հեշտ ստացվեց: «Դժվարությունները շատ են, անմխիթար է վիճակը բոլոր հարցերում: Գյուղում գազ չկա, խմելու ջրի լուրջ խնդիր ունենք, ներքին ցանց չկա: Մեր ջուրը գալիս է Արամազդ սարից, այն նույն տարածքից, որտեղ հանքն է. մենք խմում ենք այն ջուրը, որ անասուններն են խմում: Ինֆեկցիաները գնալով շատանում են, լավ կլիներ, եթե խմելու ջուրը գոնե տարեկան մի անգամ ստուգվեր:
Գյուղում ապրելը շատ դժվար է, իմ ընտանիքի օրինակով ասեմ. ես 30 000 դրամ աշխատավարձ եմ ստանում, նույնքան էլ` ամուսինս (ի դեպ, սա «հաջողակ» ընտանիքի օրինակ է` երկու հոգի... պետական աշխատող են): Մենք երկու երեխա ունենք. աղջիկս 15 տարեկան է, տղաս` 10, շատ կուզեի երրորդ երեխա էլ ունենալ, բայց, չէ', որ էս երկուսին կարողանամ իրենց նպատակին հասցնել, շատ գոհ ու բավարարված կլինեմ: Ես առողջական լուրջ խնդիրներ ունեմ, ու աշխատավարձս հազիվ դեղերի ու Գորիս գնալ-գալուն է հերիքում, դեռ մի բան էլ պարտք եմ մնում: Մի քանի օր առաջ եմ հիվանդանոցում եղել, ու 40 000 դրամի դեղեր եմ առել...Դե, արի ու ընտանիք պահի, մտածի երեխա ունենալու մասին»,- ասում է Աստղիկը:
Գյուղում տարեկան միջինը...երկու ծնունդ է լինում: Աստղիկը ուրախությամբ նշեց, որ այս տարի երեք ծնունդ են ունեցել:
«Ես ոչ գիշեր ունեմ, ոչ` ցերեկ, ամբողջ գյուղը մենակ եմ սպասարկում` ինքս առողջական խնդիրներ ունենալով: Ես հենց այսօր էլ կարող եմ թողնել, գնալ Կապան, էնտեղ սեփական տուն ունենք` բոլոր հարմարություններով, բայց... խիղճս չի թողնում, բա իմ գյուղացինե՞րը»:
Ծննդաբերելու համար հղիներին Գորիս են բերում: Աստղիկը պատմում է, որ ձմռան... «ամենագնացները» տրակտորներ են ու ձիերը, եթե, իհարկե, հղիի բախտից, դրանք ժամանակին գտնվում են...
«16 տարի է էս գյուղի հարս եմ, որևէ առաջընթաց չեմ տեսել, դեռ ավելին` ամեն ինչ շատ ավելի տխուր է դառնում... »,-զրույց վերջում նշում է Աստղիկը:
Գյուղացիների պնդմամբ միակ լավ բանը, որ եղել է վերջին տարիներին, դա 3 տարի առաջ Սբ Գրիգոր Լուսավորիչ (Հազարափրկիչ) եկեղեցու վերակառուցումն էր: Նախկինում այն որպես պահեստ էին օգտագործում: Բարերարներն արտերկրում ապրող սվարանցիներ Վրեժ Գալստյանն և Արթուր Առաքելյանն են:
Հենց եկեղեցին էլ, թեկուզ հազվադեպ, գյուղ է բերում զբոսաշրջիկներին: Բայց նրանք գյուղում չեն գիշերում, և էլի...որևէ եկամուտ գյուղացիներին չեն բերում:
Արմենակ Բախշյանը, որ մասնակցել է գյուղի դպրոցի կառուցման աշխատանքներին, նշում է. «Էն ժամանակ, որ դպրոցը կառուցում էինք, այն նախատեսված էր ավելի քան 300 հոգու համար, իսկ հիմա...դպրոցում 25-30 աշակերտ կա»:
«Ժողովրդին հանքի շահագործումը ձեռնտու է»
Նվեր Վարդանյանը, որ Սվարանցի միջնակարգ դպրոցի տնօրենն է, այդ պահին գյուղում չէր: Հետո, հեռախոսազրույցի ժամանակ, ասաց. «Դպրոցում 33 աշակերտ կա: Աշակերտների քանակը տարեցտարի քչանում է, ու դա բնական է, որովհետև մարդիկ լքում են գյուղը»: Իսկ երբ հարցրեցի, թե ինչ է մտածում հանքի հնարավոր շահագործման մասին, պատասխանեց. «Ժողովրդին հանքի շահագործումը ձեռնտու է, գյուղը դատարկվում է, իսկ եթե հանքը շահագործվի, աշխատատեղեր կբացվեն, մարդիկ կմնան գյուղում»:
Անձամբ ինձ համար զարմանալի էր նրա` այսաստիճան... ոգևորությունը: Իսկ երբ հարցրեցի վտանգների մասին, պատասխանեց. «Դե, եթե բարձր ռադիացիա լինի, հանքը չի շահագործվի. մի՞թե կարծում եք պետությունը չի մտածում իր ժողովրդի մասին»: Ա~յ քեզ...լավատեսություն...
Սվարանցցին թե անասնապահության, թե գյուղատնտեսության մեջ առաջնորդվում է ոչ թե եկամտաբերության, այլ... «ի՞նչն է հնարավոր, ի՞նչն է իրատեսական» սկզբունքով: «Անասնապահությամբ զբաղվողները քիչ են, որովհետև արոտավայրերը գյուղից հեռու են, մեր հիմնական եկամուտը ստանում ենք կարտոֆիլից»,-ասում է Ներսես Մկրտչյանը:-Ցորենն էլ չենք մշակում, որորվհետև գյուղում կոմբայն չկա»:
Գյուղն ունի գրադարան, բայց գրքերը շատ քիչ են այսօրվա հանրակրթական դպրոցի ծրագրային պահանջները բավարարելու համար: Ուրախալին այն է, որ, Գյուղացիների վկայությամբ, երեխաները հետաքրքված են, կարդում են:
Սվարանցում մանկապարտեզ չկա: «Այ բալա, գյուղում մատերի վրա հաշված երեխաներ են, էլ մանկապարտեզ որտեղի՞ց լինի,-ասում է Արմենակ պապը ու հավելում,-գյուղում մի քանի ջահել ա մնացել ու...մենք, դե', մեզ էլ մի քանի տարվա կյանք է մնացել»:
Հ.Գ. Հետո էլ վերին ատյաններում գյուղերի փրկության ծրագրերից են խոսում: Ու` մի անկեղծ խոստովանություն էլ. ասենք իմ ձեռքը խնդրում է սվարանցցի հրաշք մի տղա...Թող ների` բայց ո՞ր մեղքիս համար...
www.hetq.am
Այսօր աղքատությունը հատել է ծանրագույնի շեմը. ստացած նպաստը կամ կենսաթոշակը չեն բավականացնում անգամ տարրական կենսական պահանջները բավարարելուն:
Մտածում էինք` ճոպանուղու բացումով մեր կյանքում ինչ որ բան կփոխվի, դրական տեղաշարժ կլինի: Տեղյակ եմ «Տաթևի վերածնունդ» ծրագրին, գիտեմ, որ Սվարանցն էլ է ընդգրկված այդ ծրագրում: Իսկ ի՞նչ պատկեր է այսօր. ես ոչինչ չեմ ասում, դուք շրջեք գյուղում ու տեսեք: Գյուղն օր-օրի դատարկվում ու ծերանում է, որևէ դրական տեղաշարժ չկա»,- մեզ հետ կիսվեց կենսաթոշակառու, երկարամյա մանկավարժ Գալուստ Արշակյանը:
«Տաթևի վերածնունդ» ծրագիրը պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ իրականցվող նախաձեռնություն է, որն իրագործվում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից: Ծրագրում հստակ շարադրված է. «Տաթևի վերածնունդ» ծրագրի թիրախն են վանքի շուրջ գտնվող ութ գյուղական համայնքները' Տաթևը, Հալիձորը, Տանձաթափը, Սվարանցը, Խոտը, Շինուհայրը, Բարձրավանը և Աղվանին: Դեռևս հին ժամանակներից գյուղերի և վանքի միջև կար անբաժանելի կապ: Այսօր կիրառելի է նույն մոտեցումը, հատկապես երբ դիտարկվում են տարածաշրջանի' որպես համայնքահեն, գյուղական զբոսաշրջության ներուժի զարգացման հնարավորությունները»:
Բայց իմ տեսածն ինձ հստակ հուշեց, որ սա ընդամենը...ծրագիր է` տեսական...փայլուն շարադրանք:
«Ինձ թվում է, թե մենք էս պետության հետ կապ չունենք, անգամ քարտեզի վրա չկանք»
Գալուստ Արշակյանը |
Նրան անմիջապես ընդհատեց Սալոն Սարգսյանը. «Է~, Արշակյան ջան, էդ դեռ հարց է, թե մեր գյուղից մարդ կաշխատի՞ էդ հանքում, թե` ոչ: Իրենք իրենց մարդկանց հետները կբերեն, մեզ էլ հազիվ բանվորական մի երկու գործ կհասնի»:
Գյուղացիները միմյանց հերթ չէին տալիս, ամեն ոք փորձում էր նախադրել իր հուզումները: Եթե մենք` իրենց անճանաչ երիտասարդ լրագրողներս, այսքան սպասված էինք, պատկերացնում եմ, թե ինչ կկատարվեր, եթե այնտեղ կոստյումով ու փողկապով մի պետական պաշտոնյա հայտնվեր: Չնայած հարց է` նրանց օսլայված տեսքն ու հագուկապը թույլ կտա՞ր, որ մարդիկ այդչափ անկեղծ ու անմիջական լինեին:
Արմենակ Բախշյանը և Սալոն Սարգսյանը |
Ներսեսն իր չորս որդիներից և ոչ մեկի համար գյուղում ապագա չի տեսնում
Սվարանցն օր-օրի դատարկվում է. տարեկան 10-15 մարդ լքում է գյուղը՝ աշխատանք չունենալու, ամենատարրական կենսակերպ ապահովել չկարողանալու պատճառով: Գյուղացիներն ասում են, որ գյուղի 120 տնտեսությունից հազիվ 50-ում է մարդ բնակվում, իսկ նրանք էլ հիմնականում ծերեր են, բազմաշունչ ընտանիքներ շատ քիչ կան:
«էս գյուղում ոչ մի ապագա չկա, ես 4 որդիների հայր եմ ու ասեմ, որ հենց առաջին իսկ հնարավարության դեպքում, կուզեմ, որ նրանք հեռանան գյուղից, այսինքն` ես ինքս ամեն ինչ կանեմ դրա համար, բայց... Հիմա էլ, ում հնարավորությունը ներում է, գնում է գյուղից, ու համոզված եմ, որ էլ հետ չեն գա:
Իմ տղաներն իրար հետևից ավարտում են դպրոցը: Ես իվիճակի չեմ, որ նրանց ուսման տամ. պիտի իմ նման փայտը ձեռքները վերցնեն, որ կարողանան օրվա հացը վաստակել: Գիտեմ` դրա համար ամբողջ կյանքում մեղադրելու եմ ինձ, բայց... », -ասում է Ներսես Մկրտչյանը:
Ամեն կերպ փորձում էի զրույցը տանել այնպիսի ուղղությամբ, որ պարզեմ` մարդիկ որքանով են իրազեկ հանքի շահագործման ռիսկերին:
«Էս պահին երկու հոգի այստեղ են, տրակտոր էլ է աշխատում, ճանապարհն են երևի կառուցում: Հանքում նախկինում աշխատանքներ տարվել են, ես ինքս էնտեղ մի քանի տարի աշխատել եմ, մեր գյուղից շատերն էին աշխատում: Էն ժամանակ էլ հանքի շահագործում չի եղել, պաշարներն են ճշտել, ուսումնասիրություններ արել,-պատմում է սվարանցցի Սալոն Սարգսյանը: -Ես խորապես հասկանում եմ, թե հանքի շահագործվումը ինձ սպառնալիք է մեզ համար` ինչ աղետալի հետևանքներով, որովհետև դեռ խորհրդային տարներին աշխատանքները դադարեցրեցին բարձր ռադիացիայի պատճառով: Բայց, ուրիշ լուծում էլ չեմ տեսնում մեր գյուղի համար: Մենք էլ շատ կուզենայինք, որ, ասենք, մի գործարան բացվեր, մարդիկ աշխատեին ու շարունակեին շնչել...էս մաքուր օդը, բայց...բայց հիմա էնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մարդիկ ստիպված` օրվա հացի համար ամեն ինչի էլ պատրաստ են»:
«Պետությունը գյուղացուն այնպիսի նեղ վիճակում է դրել, որ նա ստիպված է հանքը դիտարկել որպես...փրկություն»
«Հանքը գյուղից 7 կմ հեռավորության վրա է գտնվում, ու մենք էլ շատ լավ հասկանում ենք մեր գլխին գալիքը. ես արդեն 10 տարի է աշխատում եմ Շահումյանի ոսկու հանքում, դա էլ իմ արտագնա աշխատանքն է: Ուզում եմ ասել, որ ես շատ լավ գիտակցում եմ, թե մի քանի տարի հետո այստեղ ինչ կարող է լինել: Բայց այսօր պետությունը գյուղացուն այնպիսի նեղ վիճակում է դրել, որ նա ստիպված է հանքը դիտարկել որպես...փրկություն, որպես հացի աղբյուր»,-զրույցին միացավ Սեդրակ Գրիգորյանը:
Գյուղն, իրոք, ծեր էր, ծերացած...Մեր` գյուղում ու գյուղամիջում գտնվելու 3-4 ժամերի ընթացքում ընդամենը երկու դպրոցահասակ երեխաների հանդիպեցինք: Կզարմանաք, բայց ընդամենը երկու կնոջ հանդիպեցինք` գյուղի բուժքրոջն ու գյուղապետի կնոջը, ով նաև գյուղի գրադարանավարուհին է:
Երբ Աստղիկին` բուժքրոջը, հարցրեցի, թե լինու՞մ է, որ գյուղ դրսից հարս գան, դեմքին դառը ժպիտ գծագրվեց. «Հա', լինում է...Ոնց որ ես եմ եկել. հովերով տարված` չէի էլ պատկերացնում, թե ուր եմ գալիս»:
«16 տարի է էս գյուղի հարս եմ, որևէ առաջընթաց չեմ տեսել, դեռ ավելին... »
Մինչ Աստղիկին հանդիպելը, երբ գյուղացիներից փորձում էի ճշտել, թե արդյոք գյուղում բուժկետ կա, Սալոն պապը շտապեց պատասխանել իմ հարցին. «Հա', բուժկետ ու հիանալի բուժքույր ունենք, նա ամեն վայրկյան պատրաստ է հասնել մեզ»:
Աստղիկը շատ բարեհամբյուր ու կիրթ կին է: Նրա հետ էլ զրույցը հեշտ ստացվեց: «Դժվարությունները շատ են, անմխիթար է վիճակը բոլոր հարցերում: Գյուղում գազ չկա, խմելու ջրի լուրջ խնդիր ունենք, ներքին ցանց չկա: Մեր ջուրը գալիս է Արամազդ սարից, այն նույն տարածքից, որտեղ հանքն է. մենք խմում ենք այն ջուրը, որ անասուններն են խմում: Ինֆեկցիաները գնալով շատանում են, լավ կլիներ, եթե խմելու ջուրը գոնե տարեկան մի անգամ ստուգվեր:
Գյուղում ապրելը շատ դժվար է, իմ ընտանիքի օրինակով ասեմ. ես 30 000 դրամ աշխատավարձ եմ ստանում, նույնքան էլ` ամուսինս (ի դեպ, սա «հաջողակ» ընտանիքի օրինակ է` երկու հոգի... պետական աշխատող են): Մենք երկու երեխա ունենք. աղջիկս 15 տարեկան է, տղաս` 10, շատ կուզեի երրորդ երեխա էլ ունենալ, բայց, չէ', որ էս երկուսին կարողանամ իրենց նպատակին հասցնել, շատ գոհ ու բավարարված կլինեմ: Ես առողջական լուրջ խնդիրներ ունեմ, ու աշխատավարձս հազիվ դեղերի ու Գորիս գնալ-գալուն է հերիքում, դեռ մի բան էլ պարտք եմ մնում: Մի քանի օր առաջ եմ հիվանդանոցում եղել, ու 40 000 դրամի դեղեր եմ առել...Դե, արի ու ընտանիք պահի, մտածի երեխա ունենալու մասին»,- ասում է Աստղիկը:
Գյուղում տարեկան միջինը...երկու ծնունդ է լինում: Աստղիկը ուրախությամբ նշեց, որ այս տարի երեք ծնունդ են ունեցել:
«Ես ոչ գիշեր ունեմ, ոչ` ցերեկ, ամբողջ գյուղը մենակ եմ սպասարկում` ինքս առողջական խնդիրներ ունենալով: Ես հենց այսօր էլ կարող եմ թողնել, գնալ Կապան, էնտեղ սեփական տուն ունենք` բոլոր հարմարություններով, բայց... խիղճս չի թողնում, բա իմ գյուղացինե՞րը»:
Ծննդաբերելու համար հղիներին Գորիս են բերում: Աստղիկը պատմում է, որ ձմռան... «ամենագնացները» տրակտորներ են ու ձիերը, եթե, իհարկե, հղիի բախտից, դրանք ժամանակին գտնվում են...
«16 տարի է էս գյուղի հարս եմ, որևէ առաջընթաց չեմ տեսել, դեռ ավելին` ամեն ինչ շատ ավելի տխուր է դառնում... »,-զրույց վերջում նշում է Աստղիկը:
Գյուղացիների պնդմամբ միակ լավ բանը, որ եղել է վերջին տարիներին, դա 3 տարի առաջ Սբ Գրիգոր Լուսավորիչ (Հազարափրկիչ) եկեղեցու վերակառուցումն էր: Նախկինում այն որպես պահեստ էին օգտագործում: Բարերարներն արտերկրում ապրող սվարանցիներ Վրեժ Գալստյանն և Արթուր Առաքելյանն են:
Հենց եկեղեցին էլ, թեկուզ հազվադեպ, գյուղ է բերում զբոսաշրջիկներին: Բայց նրանք գյուղում չեն գիշերում, և էլի...որևէ եկամուտ գյուղացիներին չեն բերում:
Արմենակ Բախշյանը, որ մասնակցել է գյուղի դպրոցի կառուցման աշխատանքներին, նշում է. «Էն ժամանակ, որ դպրոցը կառուցում էինք, այն նախատեսված էր ավելի քան 300 հոգու համար, իսկ հիմա...դպրոցում 25-30 աշակերտ կա»:
«Ժողովրդին հանքի շահագործումը ձեռնտու է»
Նվեր Վարդանյանը, որ Սվարանցի միջնակարգ դպրոցի տնօրենն է, այդ պահին գյուղում չէր: Հետո, հեռախոսազրույցի ժամանակ, ասաց. «Դպրոցում 33 աշակերտ կա: Աշակերտների քանակը տարեցտարի քչանում է, ու դա բնական է, որովհետև մարդիկ լքում են գյուղը»: Իսկ երբ հարցրեցի, թե ինչ է մտածում հանքի հնարավոր շահագործման մասին, պատասխանեց. «Ժողովրդին հանքի շահագործումը ձեռնտու է, գյուղը դատարկվում է, իսկ եթե հանքը շահագործվի, աշխատատեղեր կբացվեն, մարդիկ կմնան գյուղում»:
Անձամբ ինձ համար զարմանալի էր նրա` այսաստիճան... ոգևորությունը: Իսկ երբ հարցրեցի վտանգների մասին, պատասխանեց. «Դե, եթե բարձր ռադիացիա լինի, հանքը չի շահագործվի. մի՞թե կարծում եք պետությունը չի մտածում իր ժողովրդի մասին»: Ա~յ քեզ...լավատեսություն...
Սվարանցցին թե անասնապահության, թե գյուղատնտեսության մեջ առաջնորդվում է ոչ թե եկամտաբերության, այլ... «ի՞նչն է հնարավոր, ի՞նչն է իրատեսական» սկզբունքով: «Անասնապահությամբ զբաղվողները քիչ են, որովհետև արոտավայրերը գյուղից հեռու են, մեր հիմնական եկամուտը ստանում ենք կարտոֆիլից»,-ասում է Ներսես Մկրտչյանը:-Ցորենն էլ չենք մշակում, որորվհետև գյուղում կոմբայն չկա»:
Գյուղն ունի գրադարան, բայց գրքերը շատ քիչ են այսօրվա հանրակրթական դպրոցի ծրագրային պահանջները բավարարելու համար: Ուրախալին այն է, որ, Գյուղացիների վկայությամբ, երեխաները հետաքրքված են, կարդում են:
Սվարանցում մանկապարտեզ չկա: «Այ բալա, գյուղում մատերի վրա հաշված երեխաներ են, էլ մանկապարտեզ որտեղի՞ց լինի,-ասում է Արմենակ պապը ու հավելում,-գյուղում մի քանի ջահել ա մնացել ու...մենք, դե', մեզ էլ մի քանի տարվա կյանք է մնացել»:
Հ.Գ. Հետո էլ վերին ատյաններում գյուղերի փրկության ծրագրերից են խոսում: Ու` մի անկեղծ խոստովանություն էլ. ասենք իմ ձեռքը խնդրում է սվարանցցի հրաշք մի տղա...Թող ների` բայց ո՞ր մեղքիս համար...
Հոդվածը պատրաստվել է «Հանրային իրազեկվածության ու մասնակցության բարձրացում Սյունիքի մարզում'լրագրողների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում |
Комментариев нет:
Отправить комментарий