Քրիստինե Հայրապետյան
Շատ ենք խոսում այն մասին, որ մեր քաղաքը մաքրությամբ չի փայլում, որ մեր համաքաղաքացիներն անփութորեն են վերաբերում քաղաքին…
Բողոքում ենք, որ աղբը հավաքող մարդիկ իրենց գործը լավ չեն անում, որ միայն աղբամանների պարունակությունն են դատարկում… Սակայն ամեն ինչ նրանց վրա բարդել չի կարելի: Այդ մարդիկ, չնչին աշխատավարձի դիմաց, իրենց գործը ուժերի ներածին չափով անում են:
Ամեն օր աշխատանքի գնալիս`տեսնում եմ, թե ինչպես քաղաքի մաքրությամբ զբաղվող մարդիկ ավլում, մաքրում են քաղաքի կենտրոնական հատվածները, զբոսայգին, քաղաքապետարանի հարակից տարածքը… Ցավոք, համարյա համոզվածությամբ կարծում եմ, որ եթե օրվա մեջ մի քանի անգամ էլ մաքրեն, ավլեն քաղաքը, միևնույն է…Որովհետև իրենց արած գործը ոչ միայն մենք, այլև հենց իրենք գնահատել չգիտեն. մի օր նկատեցի, թե ինչպես փողոցներն ավլող կանանցից մեկը մոտեցավ քաղաքապետարանի առջևով հոսող առվին ու այնտեղ նետեց ձեռքի տոպրակը, այնինչ `քաղաքապետարանի աստիճանների մոտ, երկու կողերում աղբամաններ կան դրված…
Այո, մեր քաղաքում ոմանք ալարում են իրենց նեղություն տալ ու աղբն աղբամանի մեջ նետեն, և հենց նրանց համար աղբամաններն իրենց նպատակին չեն ծառայում` եղած-չեղած …
Մարդկանց մեծ մասի մոտ ուղղակի վատ սովորություն է ձևավորվել` ում ձեռքն ինչ ընկնում է նետում է` որտեղ պատահի…
Շատերը գուցե տարակուսեն, բայց վերջերս զարմանքով տեսա / և ոչ միայն ես/, թե ինչպես մի կին (մեր քաղաքում շատերին ճանաչ մի մանկավարժ, որը բարեկրթության ճառեր ասելու սիրահար է, պատուհանից դուրս հանեց մի թավա և անխռով դեմքով դրա պարունակությունը դուրս թափեց …
Շատերի համար դա պարզապես սովորական բան է դարձել…Նույնիսկ բազմահարկ շենքերի պատուհաններից կամ պատշգամբից կեղտոտ ջրեր (ամանների,լ վացքի ) են թափում`բոլորովին հաշվի չառնելով, որ ներքևի հարևանի լվացքը փռած է, որ ներքրով անցուդարձ անողներ կան…
Լավ կլիներ, որ մեր քաղաքը ոչ միայն իր գեղեցկությամբ, այլև մաքրությամբ հիացներ և’ մեզ, և’ զբոսաշրջիկներին, բայց շատ եմ կասկածում, քանի դեռ շատերի համար Գորիս քաղաքը իրենց տան շեմից ներսն է…
Քանի դեռ Վարարակնը ամենահարմար...աղբամանն է...

Комментариев нет:
Отправить комментарий