Շուշան Օհանյան
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 92-րդ հոդվածը սահմանում է. "Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացմանը կամ խեղմանը, նախատեսում է տուգանք՝ քաղաքացիների համար' նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց համար՝ ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով": Սա օրենքն է, իսկ ինչպիսին է վիճակն իրականում:
Ճիշտ է, երեկ facebook-ից արդեն տեղեկացել էի, որ Գորիսում` քաղաքի հենց կենտրոնական մասում` կրակոցներ են եղել, շներ են ոչնչացվել, բայց...բայց, ինչպես ասում են` "Լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել" ("լավ"-ը, իհարկե, այս պարագայում հարաբերական էր):
Այսօր Գորիսի եկեղեցու հարակից տարածքում տեսանք երեկվա սպանդի "զոհերից" մեկին: Սկզբում մտածեցինք շունը քնած է, բայց հետո, երբ մոտեցա, տեսա արյունն ու...շան գլխին հավաքված ճանճերը...Անցանկալի տեսարան էր: Լուսանկարելն էլ դժվար էր: Տարեց մի տղամարդ,տեսնելով մեզ շան կողքին ապշահար կանգնած,մոտեցավ ու ասաց, որ արդեն երկու օր է, ինչ շունն այստեղ ընկած է ու ոչինչ չի ձեռնարկվում:
Ոլորտի մասնագետ լինել պետք չէ պատկերացնելու համար, թե սա սանիտարահիգենիկ տեսակետից ինչ վտանգ է ներկայացնում, ոչ էլ հոգեբան` հասկանալու, թե տեսարանն այս ինչ սթրեսների առիթ կարող է հանդիսանալ առանձնապես երեխաների համար: Այսքանից հետո, դե եկ ու երեխաներին հավատացրու, որ կենդանիների նկատմամբ հոգատար լինել է պետք:
Թափառող շների, դրանց անկանխատեսելի վարքագծի ու քանակի շեշտակի ավելացման մասին շատ է խոսվում: Կարծիքներն այս հարցի շուրջ շատ տարբեր են: Առևտրի, սանիտարական և առողջապահության ոլորտների պատասխանատուները պահանջում են որևէ կերպ մեկուսացնել շներին, գոնե ստերիլիզացնել` կանխելու համար հետագա բազմացումը։ Իսկ ահա կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունները վկայակոչում են քաղաքակիրթ երկրների փորձը` հատուկ տեղ հատկացնել, մեծավանդակներում պահել ու խնամք տանել:
Կարծում եմ` ոչ մեկի համար էլ հաճելի չէ հանդիպել կատաղած շների "ամբոխին" տարբեր ժամերի, քաղաքի տարբեր մասերում: Ճիշտ է, շունն իմ ամենասիրելի կենդանինն է, ես ինքս էլ շուն պահել եմ, խնամել եմ ու այդ ընթացքում համոզվել եմ, որ դրանք շատ խելացի, հավատարիմ ու բարի կենդանիներ են:
Բայց, ցավոք, բոլոր շները չէ, որ իրենց սիրող ու խնամող տերեր ունեն: Ու, ասենք, եթե ինձ աշխատանքի գնալու ճանապարհին գռմռալով շրջապատում են յոթ-ութ շուն, իհարկե, ես չեմ կարող նրանց բացատրել. "Սիրելինե'րս, ըստ հայտնի ասացվածքի, դուք իմ բարեկամն եք, ուստի ինձ չպիտի կծեք ": Հարց է` մեր դիալոգը կստացվի՞, թե՞ ոչ...
Ի՞նչ է արվում այսօր ՀՀ-ում այս վիճակը շտկելու համար. շներին ստերջացնելու և, ծայրահեղ դեպքերում, քնեցնելու փոխարեն, համապատասխան մարմինների կողմից ապօրինի կերպով կիրառվում է կենդանիների սպանդի/գնդակահարելու մեթոդը: Երեկվա սպանդն էլ հենց սրա վառ ապացույցն էր: Բայց, ինչպես վկայում են մասնագետները, այդ մասսայական սպանդն ավելի ագրեսիվ է դարձնում կենդանիներին ու նպաստում դրանց քանակի ավելացմանը:
Փաստորեն, կանգնում ենք, առաջին հայացքից անելանելի դրության առջև:
Ես, որպես քաղաքացի, խնդրին նայում եմ և' բարոյականության, և' մարդկանց անվտանգության տեսանկյունից: Բարոյական չեմ համարում, այն, ինչ ես այսօր տեսա, բայց...հասկանում եմ, որ կա անվտանգության խնդիր:
Կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունները առաջարկում են խնդրի լուծման հետևյալ տարբերակները.
1. խստացնել վերահսկողությունը աղբահանության նկատմամբ և սահմանափակել մուտքը դեպի բոլոր հասանելի աղբանոցները,
2. ստերջացում (զրկում բազմանալու հնարավորությունից),
3. որդեգրում,
4. ընտանի կենդանիների չիպավորում,
5. հարկ' կենդանի պահելու համար:
Հարց է, թե սրանցից որ տարբերակը կընտրի մեր կառավարությունը կամ ինչ օրենք կնդունի, բայց որ խնդիրը հրատապ է, փաստ է:
Ինձ համար սահմռկեցուցիչ այս տեսարանից հետո դժվար է դատողություններ անել շների վտանգավորության մասին:
Տեսարան, որ ինձ համար հարցականեց շան ու մարդու վտանգավորության սահմանագիծը...

Комментариев нет:
Отправить комментарий