14 мая 2012 г.

Գորիսում բացվել է առաջին սուպերմարկետը

Անահիտ Գրիգորյան
Գորիս քաղաքի բնակիչները մայիսի 9- ին ստացան իրենց ընտանիքի պարենմթերքի եւ այլ ապրանքների կարիքները հոգալու համար նոր և հաճելի հնարավորություն: Արցախյան խճուղի 55 հասցեում բացվել է ,,Գորիս սիթի,, սուպերմարկետը: Իր արտադրա-առեւտրական համալիրում ,,Գորիս սիթին,, ստեղծել է ապրանքների պահպանման եւ իրացման բոլոր ժամանակակից պայմանները :

-Շատ ուրախ եմ, որ արդեն մեր քաղաքում էլ սուպերմարկետ ունենք, և ամենակարևորն այն է, որ մթերքները կլինեն թարմ, կպաշտպանվեն սպառողների իրավունքները -ասում է նորաբաց սուպերմարկետի հաճախորդներից մեկը:

Ըստ սուպերմարկետի սեփականատեր Անատոլի Մկրտչանի, բնակիչներն արդեն հարմարվում են ինքնասպասարկմանը, դեռեւս բացասական կարծիքներ չեն հնչել: Իսկ տարօրինակ հարցիս թե արդյոք սովորութան համաձայն պարտքով առեւտուր չեն անում, պատասխանեց` իհարկե ոչ : Նա նաեւ նշում է,որ ակցիաներ նույնպես կլինեն եւ փակագծերը բացելով նշում է ,որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է բոլոր մշտական հաճախորդներին տրամադրել զեղչային քարտեր:

Վերջում հավելեց ,որ "Գորիս սիթի"  սուպերմարկետի նպատակն է բավարարել հաճախորդների պահանջմունքները.ստեղծելով գոհունակություն` շնորհիվ բարձր սպասարկման:

Комментариев нет:

Отправить комментарий