Մարիամ Մաթևոսյան
Երեկ Գորիս քաղաքի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ “ՀՀ անտառային օրենսդրության ուղեցույցի” շնորհանդեսը, որը մշակվել է "Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն" հասարակական կազմակերպության և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի (WWF Armenia) հետ համատեղ: Ուղեցույցի շնորհանդես է կայացել է ՀՀ հինգ մարզերում, վերջինը` Սյունիքում էր` Գորիսում:
Գրքի համահեղինակներ Գոռ Մովսիսյանն ու Հեղինե Հախվերդյանը ներկայացրին ուղեցույցից ճիշտ օգտվելու ձևն ու պատմեցին գրքի կարևորության մասին. “Այս ուղեցույցը առաջին փորձն է համալիր ձևով մեկնաբանելու ՀՀ անտառային օրենսգիրքը և անտառային օրենսդրության համակարգը ձևավորող այլ իրավական ակտերի համապատասխան դրույթները: Գիրքը կազմված է այնպես, որ ոչ մասնագիտական առումով խրթին չլինի ու միևնույն ժամամակ մատչելի լինի բոլորի համար”:
Ուղեցույցը նախատեսված է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության համակարգում աշխատողների, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսների, ուսանողների և շրջակա միջավայրի պահպանությամբ հետաքրքրված անձանց համար: Նշվեց, որ գիրքը վերջերս ներկայացվել է Թիֆլիսում կայացած մի կոնֆերանսում ու քննարկման ժամանակ դրական արձագանքի արժանացել:
Միջոցառմանը հրավիրված էին նաև տեղական իշխանության, ՀԿ-ների, ինչպես նաև Գորիսի “Անտառտնտեսություն” ՓԲԸ-ի ներկայացուցիչներ, այլք:
Հանդիպման կազմակերպիչները մասնակիցներին մեկական գիրք նվիրեցին:

Комментариев нет:
Отправить комментарий