Մարիամ Մաթևոսյան
Մայիսի 6-ին Խորհրդարանական ընտրություններն արդեն հավակնում են ամբողջովին անցյալ դառնալ, բայց քաղաքի որոշ բազմաբնակարան շենքերի պատերն…անձնավորած, բայց արդեն պատառոտված պաստառները դեռ շարունակում են “թարմ” պահել ոչ վաղ անցյալի թոփուբոհի հևքը:
Պատառոտելն էլի թերևս փորձում ես հասկանալ` ոմանք իրենց զայրույթն ու ձախողումն այդպես են…նշում: Սա այլ հարց է, բայց ովքե՞ր են պատասխանատու քաղաքի արտաքին տեսքի, մաքրության համար. չէ՞ որ այդ թափթփված տեսարանի պատճառով քաղաքը կորցնում է իր տեսքը…
Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի` նախընտրական քարոզչության քարոզչական պաստառների վերահսկողությունը իրականացնում է տվյալ համայնքի ղեկավարը:
Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Հայրապետյանը, անդրադառնալով այս հարցին, մասնավորաբար ասաց. “Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառները պատերին փակցվել են քաղաքապետարանի թույլտվությամբ: Այս տարի որպես քարոզչական նյութերի տարածք են օգտագործվել քաղաքի 10 բազմաբնակարան շենքերի պատերը: Յուրաքանչյուր կուսակցության, կուսակցական դաշինքի ու պատգամավորի տրամադրվել է 1մ2 տարածք, իսկ չնախատեսված`պետական, ոչ համայնքային շինությունների պատերին պաստառներ փակցնելը արգելված էր օրենքով”: Մայիսի 6-ին Խորհրդարանական ընտրություններն արդեն հավակնում են ամբողջովին անցյալ դառնալ, բայց քաղաքի որոշ բազմաբնակարան շենքերի պատերն…անձնավորած, բայց արդեն պատառոտված պաստառները դեռ շարունակում են “թարմ” պահել ոչ վաղ անցյալի թոփուբոհի հևքը:
Պատառոտելն էլի թերևս փորձում ես հասկանալ` ոմանք իրենց զայրույթն ու ձախողումն այդպես են…նշում: Սա այլ հարց է, բայց ովքե՞ր են պատասխանատու քաղաքի արտաքին տեսքի, մաքրության համար. չէ՞ որ այդ թափթփված տեսարանի պատճառով քաղաքը կորցնում է իր տեսքը…
Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի` նախընտրական քարոզչության քարոզչական պաստառների վերահսկողությունը իրականացնում է տվյալ համայնքի ղեկավարը:
Գ. Հայրապետյանը պատճառաբանեց նաև, թե ինչու դեռևս շարունակում են փակցված մնալ պատառոտված պաստառները ու թե ինչու չեն մաքրվում պատերը թղթի մնացուկներից. “Քանի որ ընտրությունների պաշտոնական տվյալները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է ընտրություններից 5 օր հետո միայն, ուստի օրենքով իրավունք չունենք պաստառները պոկել ու վերացնել հետքերը: Վերջնական արդյունքներից հետո մենք կկատարենք մեր պարտականությունները”:
Մենք էլ հետաքրքրությամբ կսպասենք ու կհետևենք, թե ինչպիսի ընթացք կունենա այդ գործընթացը …
Комментариев нет:
Отправить комментарий