29 мар. 2012 г.

«Մոլորակի ժամը» մոտենում է

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF) ՀՀ բնապահպանության նախարարության և Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ հերթական անգամ կազմակերպում են ՙՄոլորակի ժամ՚ համաշխարհային ակցիան Հայաստանում։

«Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան առաջին անգամ մեկնարկել է 2007թ-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը, որի հիմնական նպատակն էր` միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում: Գնալով այս ակցիան ձեռք բերեց մեծ հեղինակություն` ապահովելով ավելի քան 1 մլրդ. բնակչության մասնակցությունը ողջ աշխարհում:Անցած տարի ՙՄոլորակի ժամ՚-ին իրենց մասնակցություն են ունեցել ավելի քան 5200 քաղաքներ 135 երկրներում, որոնց թվում էին 89 մայրաքաղաքներ: Այս տարի ակցիային միանում է նաեւ Երեւանը, ինչպես նաև Վանաձոր և Կապան քաղաքները:

«Մոլորակի ժամ»-ը տեղի կունենա ամբողջ աշխարհում 2012թ-ի մարտի 31-ին, ժ. 20:30-ից 21:30-ը /տեղական ժամանակով/: Մեր քաղաքներում նույնպես մեկ ժամով անջատվելու են խորհրդանիշ հանդիսացող շենքերի, հրապարակների և օբյեկտների արտաքին լուսավորությունն ու էլեկտրաէներգիան, ինչպես նաեւ պողոտաների ու  փողոցների լուսավորությունը:                                                                   a1plus.am

Комментариев нет:

Отправить комментарий