27 мар. 2012 г.

Մանկապատանեկան գրքի շաբաթ

Մարտի 26-ին Գորիսում մեկնարկեց <<Մանկապատանեկան գրքի շաբաթ>> ամենամյա միջոցառումը: Գորիս ժամանած Հայաստանի գրողների պատվիրակության հետ տեղի ունեցավ հանդիպում: Անչափ հետաքրքրական և հաճելի էր տեսնել ու լսել սիրված և հայտնի գրողներին` Սուրեն Մուրադյան, Երվանդ Պետրոսյան, Լիպարիտ Սարգսյան, Անուշ Վարդանյան, Սաթենիկ Ղազարյան, գրականագետ Լյուդվիգ Կարապետյան, ինչպես նաև ՀԳՄ նախագահ Լևոն Անանյան: Հանդիպմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, լրագրողներ, ուսուցիչներ, դպրոցականներ և այլոք:Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 և թիվ 8 մանկապարտեզների սաները հանդես եկան սիրված մանկագիրների ստեղծագործություններով: Գրողները ևս կարդացին իրենց ստեղծագործություններից, եղան նաև քննարկումներ:

<<Մանկապատանեկան գրքի շաբաթ>>միջոցառումը կշարունակվի մինչև ապրիլի 2-ը: Նախատեսված են հանդիպումներ նաև դպրոցներում: Միջոցառման շրջանակներում Գորիսի դպրոցներին և գրադարաններին կնվիրվեն պետական պատվերներով և աջակցությամբ հրապարակված մանկական և գեղարվեստական գրականություն:
                                                                                                   Քրիստինե Հայրապետյան

Комментариев нет:

Отправить комментарий