30 мар. 2012 г.

"Ինչպես լուսաբանել ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (UPR) գործընթացը"

ՄԻՊ Սյունիքի մարզային կենտրոնում մարտի 30-ին տեղի ունեցավ դասընթաց` "Ինչպես լուսաբանել ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (UPR) գործընթացը" թեմայով: Դասըթացավարն էր Սառա Պետրոսյանը ( hետաքննող լրագրողների ընկերակցություն www.hetq.am ): Նա մի քանի անգամ մասնակցել է Հայաստանի կողմից ներկայացվող այլընտրանքային (ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման համաձայն մարդու իրավունքների ոլորտում ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ) զեկույցների կազմմանը:
Խոսվեց այն մասին, թե որոնք են լրատվամիջոցներում ամենահաճախ կիրառվող լրագրողական ժանրերը մարդու իրավունքների խնդիրները լուսաբանելիս (արդար դատաքննության իրավունք, խոսքի ազատություն, տեղեկատվության ազատություն, մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը, կալանավայրերում և բանտերում տեղի ունեցող խոշտանգումներ, հավաքների իրավունք, գենդերային հավասարություն): Դասընթացավարը անդրադարձավ
լրագրողական էթիկային, հանրային
ծառայությունների և հանրային ծառայողների նկատմամաբ վստահության կարևորությանը (տեղական ինքնակառավարման մարմիններ,ՔԿԱԳ, նոտարներ, հանրային պաշտպան) և այլ:
Մասնակիցները (ցանցի անդամ ՀԿ-ներ, լրագրողներ) տվեցին իրենց հետաքրքրող հարցերը կապված UPR-ի հետ, ծավալվեց հետաքրքիր քննարկում:
                       

                       Գորիսի մամուլի ակումբ

Комментариев нет:

Отправить комментарий