Սուսաննա Շահնազարյան
Հոդվածի հրապարակվելուց հետո զանգահարեցին «Լյուքս» տաքսի ծառայությունից՝ առաջարկելով իրենց օգնությունը: Եվ արդեն երկրորդ տարին է, նույն ծառայությունն ամեն կիրակի հենաշարժողական խնդիրներ ունեցող երիտասարդ աղջկան անվճար տեղափոխում է եկեղեցի:
Եվ ինչպես Լարիսան է պատմում, ամեն անգամ «հերթապահ» վարորդը սիրալիր օգնում է իրեն, համբերությամբ սպասում, մինչև արտաքին աշխարհին իր պատուհանից տեսնող աղջիկը մոմավառության ու աղոթքի իր համար շատ կարևոր արարողությունն ավարտի:
«Նաև այս բարի մարդկանց համար եմ աղոթում»,-ասում է Լարիսան ու հավելում, թե դա իրեն հույս է տալիս, որ չնայած ամեն օր եթերում, շրջապատում հանդիպող բռնություններին, բացասական երևույթներին` նաև լավ մարդիկ կան, ովքեր օգնում են չհուսահատվել:
Комментариев нет:
Отправить комментарий