1948թ. Դեկտեմբերի 10-ին ընդունվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Այս փաստաթուղթը համարվում է իրավունքների առաջին գլոբալ սահմանումը, որով օժտված են բոլոր մարդիկ: Բաղկացած է 30 հոդվածներից և տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրերին, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրերին հավասար երկու կամըտիր արձանագրություններով համարվում է Մարդու իրավունքների միջազգային օրինագծի մի մասը:
Համընդհանուր հռչակագիրը Միավորված ազգերի կազմակերպության հիմնարար բաղադրիչ փաստաթուղթն է: Բազմաթիվ միջազգային իրավաբաններ, ի լրումն, կարծում են, որ Հռչակագիրը ձևավորում է միջազգային իրավունքի մի մասը և հզոր գործիք է դիվանագիտական ու բարոյական ճնշման կիրառման մեջ` ուղղված այն կառավարությունների դեմ, որոնք ոտնահարում են նրա ցանկացած հոդվածը: 1950թ., ի պատիվ Հռչակագրի, ՄԱԿ-ը հաստատեց Մարդու իրավունքների օրվան նվիրված տոնը, որը նշվում է դեկտեմբերի 10-ին:Հայաստանի Հանրապետությունը ընդունելով Մարդու իրավուքների համընդհանուր հռչակագրով սահմանված համամարդկային արժեքները, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները 1992թ. դարձել է ՄԱԿ անդամ երկիր:

Комментариев нет:
Отправить комментарий