9 дек. 2011 г.

Ցուցահանդես-ակցիա Գորիսում` մարդու իրավունքների միջազգային օրվան նախընթաց

Նախապատրաստական աշխատանքներ
Դեկտեմբերի 9-ին Գորիսում` շատրվանների հարակից տարածքում, քաղաքի մի շարք ՀԿ-ներ հանդես եկան հետաքրքիր նախաձեռնությամբ. կազմակերպվեց ցուցահանդես-ակցիա` “մարդու իրավունքներ” թեմատիկայով:

Մարդկանց բաժանվեցին թռուցիկներ, որոնք ներառում էին մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից հոդվածներ: Անցորդներին նաև տրվում էին փուչիկներ, որոնց վրա նույնպես փակցված էին հոդվածները:
Ինչպես տեղակացանք անցորդների հետ ունեցած կարճ զրույցներից, նրանց մեծ մասն անգամ չգիտեր, որ կա նման օր, և որ այն նշվում է հենց դեկտեմբերի 10-ին:

Ակցիան կարելի է համարել կայացած, որովհետև այն հետաքրքրություն ու աշխուժություն առաջացրեց քաղաքացիների մոտ:

Հ.Գ. 
Ակցայի դրդապատճառներից մեկն էր նաև այն, որ հանրապետությունում նոյեմբերի 25-դեկտեմբերի 10 “Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ” է հայտարարված: 




Տեսանյութը պատրաստել են`
Լիլիթ Սաթունց
Արթուր Նուրիջանյան

Комментариев нет:

Отправить комментарий