Երիտասարդների միջազգային օրվա տոնակատարություններին նվիրված միջոցառումների շրջանակներում Կապանի մի շարք հասարակական կազմակերպություններ կազմակերպել էին ծառատունկ քաղաքի մուտքի ճանապարհի երկայնքով: Այդ մասին հայտնում է Armregions.am-ի թղթակիցը Կապանում:
Մայրուղու երկու կողմերում, 2 կմ ձգվածությամբ, տնկվել են 300 արևելյան սպիտակ թղկիներ` բերված հայտնի Թղկիների պուրակ տնկարանից: Մասնագետների խոսքերով, սպիտակ թղկին երկարակյաց ծառ է, գերազանց փոշեկլանիչ ունակությամբ, սովորաբար բարձրանում է 35 – 40 մ բարձրությամբ, և հանդիսանում է Սյունիքի ֆլորայի որոշակի խորհրդանիշը: Հենց այդ պատճառով էլ նա ընտրվել է որպես տնկի:
Միջոցառումը կազմակերպել են ԵԱՀԿ-ի Սյունիքի բաժանմունքը և Վորլդ Վիժն-ի տարածքային զարգացման Կապանի գրասենյակը, իսկ ծառատունկն իրականացրեց Դավիթբեկյան ուխտեր երիտասարդական կազմակերպությունը ՀՀ Հանրապետական կուսակցության Երիտասարդական թևի հետ համագործակցությամբ:
- Ծառատունկը կատարեցին Կապանի գործող բոլոր բարձրագույն և մասնագիտացված կազմակերպությունների մոտ 150 ուսանողներ, - հայտնեց Դավիթբեկյան Ուխտեր ՀԿ-ի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանը: - Այս միջոցառումը կունենա մշտական բնույթ և մենք պատրաստվում ենք շարունակել կանաչապատումը մինչև քաղաքի կենտրոնը:
Պայմանավորվածություն կա Շիկահողի պետական արգելոցի հետ` տնկված ծառերի հետագա խնամքի իրականացման համար: Այդ կապակցությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված եմ և ինքս: Այդ իսկ պատճառով էլ ես ամենայն պատասխանատվությամբ հավաստիացնում եմ, որ այսօր տնկված երիտասարդ թղկիները կաճեն և կդառնան Կապանի մուտքը զարդարող հզոր ծառեր: armregions.am

Комментариев нет:
Отправить комментарий