«Ե՛վ Ուկրաինան, և՛ Ռուսաստանն այս պահին որոշակի առումով համարվում են մեծ տնտեսություններ, որոշակի շահ այս երկու պետությունների միջև կարող է և´ ի նպաստ Հայաստանի աշխատել, և՛ ի վնաս»,-mardik.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հասմիկ Հովհաննիսյանը`խոսելով Ուկրաինայի և Ռուսաստանի պայմանավորվածության մասին գազի նոր գնի շուրջ:
Տնտեսագետի խոսքով` մենք ունենք համապատասխան գազի պայմանագրեր, հետևաբար մինչև այդ պայմանագրերի ժամկետների ավարտը, մեզ մոտ ոչ մի փոփոխություն չի լինի, իսկ ավարտից հետո հնարավոր է` լինի փոփոխություն` մասնավորապես, եթե այնտեղ գինն իջնում է, նշանակում է մեզ մոտ էլ կարող է իջնել, որը կախված է Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված գազի համաձայնագրից:Մեր այն հարցին` մեզ մոտ գազի գինը թանկ է, թե էժան, տիկին Հովհաննիսյանի խոսքով` նայած ինչի հետ ենք համեմատում:
Եթե եկամուտների մակարդակով ենք առաջնորդվում, ապա ցածր խավի համար թանկ է, միջին խավի համար նորմալ է:
«Բայց մենք ունենք միջի՞ն խավ»,-հարցրինք Հասմիկ Հովհաննիսյանին, որին ի պատասխան նա ասաց, որ փորձում են, որ դա ձևավորվի, ցավոք, մեծամասնություն դա չի կազմում, սակայն միջին խավի համար գազի գինը նորմալ է, իսկ հարուստ խավի համար` ցածր:
Իսկ եթե համեմատենք այն երկրների հետ, որոնք ևս օգտվում են ռուսական գազից, ապա դարձյալ գնային համեմատություն անել չի կարելի, քանի որ պետք է առաջնորդվել մի քանի չափանիշերով` գործազրկության մակարդակով, եկամուտների չափանիշով, աղքատության մակարդակով:
Տնտեսագետն առաջարկում է որպես այլընտրանք արևի էներգիան գործածելու մասին մտածել, ինչպես անում են այլ երկրներում: mardik.am

Комментариев нет:
Отправить комментарий