12 нояб. 2011 г.

Թռչկանի ակտիվիստները սափրել են գլուխները (տեսանյութ)

Թռչկանի ջրվեժի փրկությունից հետո «Պահպանենք թռչկանը» նախաձեռնող քաղաքացիական խմբի ակտվիստները` ի նշան հաղթանակի, սափրել են իրենց գլուխները: Նրանցից երեքն իգական սեռի ներկայացուցիչներ են:

«Ընդհանրապես, էդ պայքարը, սկզբի օրերից ով որ մնացել էր այնտեղ մինչև վերջ, ինքը ծոմի նման մի բան էր, ու երբ հաղթանակի պահը եկավ, եկավ զոհաբերելու պահը: Ու դա մեր մեջ կար: Ու մենք ոչ թե գառ էին մորթում, արյուն կաթացնում, այլ ուրիշ բան եղավ` դու տվեցիր քո քողը` Թռչկանի քողը, ու այն տրվեց մայր բնությանը, ու դրա հետ մեկտեղ վերածնվեցինք», - նշեց Մարիամ Սուխուդյանը:
Ըստ ակտիվիստների`Թռչկանը փրկված է, սակայն իրենց անելիքները ավարտված չեն. «Չպետք է թողել անպատիժ այս արարքը, որովհետև նորից նման հանցագործություններ կկատարվեն: Եթե մեկը սխալ է գործել, ինքը պետք է պատժվի դրա համար»,- նշեց Մարիամ Սուխուդյանը` հավելով, որ իրենք հետևողական են լինելու, որ տարածքը վերադարձվի նախկին տեսքի:

Ակտիվիստները համարում են, որ Թռչկանի հաղթանակը երիտասարդության հաղթանակն էր: Ջրվեժի հաղթանակի կապակցությամբ ակտիվիստները երգեցին նաև «Թռչկանի հիմնը»:

Ի դեպ, ասուլիսից հետո «Պահպանենք թռչկանը» խմբի ակտիվսստները շարժվեցին դեպի Հրազդան քաղաք, իրենց խոսքերով` միանալու հրազդանցիներին, ծանոթանալու ու միասին պայքարելու չինացիների այն նախաձեռնության դեմ, որով նախատեսվում է քաղաքում` բնության հաշվին շահագործել երկաթի հանքավայր:
 
                                                             tert.am

Комментариев нет:

Отправить комментарий