12 нояб. 2011 г.

Ընտրվել են բնության 7 նոր հրաշալիքները

Շվեյցարական New Open World Corporation (NOWC) ոչ կոմերցիոն կազմակերպությունն ամփոփել է «ԲՆության 7 նոր հրաշալիքները» (New 7 wonders of Nature) համաշխարհային մրցույթի արդյունքները:

Ինչպես հաղորդում է The Huffington Post պարբերականը, ժողովրդական քվեարկությունը, որին կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները, ավարտվել է նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:11-ին: Կազմակերպիչների փոխանցմամբ՝ մրցույթի նախնական տվյալներով բնության 7 նոր հրաշալիքներ են ճանաչվել Ամազոն գետը (Հարավային Ամերիկա), Հալոնգի ծոցը (Վիետնամ), Իգուասու ջրվեժները (Արգենտինա/Բրազիլիա), Չեջուդո կղզին (Հարավային Կորեա), Կոմոդո արգելոցը (Ինդոնեզիա), Պուերտո Պրինսեսա ստորգետնյա գետը (Ֆիլիպիններ), Սեղան լեռը (ՀԱՀ):
Հաղթողների անունները դասավորված են այբբենական կարգով: Կազմակերպիչները նշում են, որ սրանք նախնական տվյալներ են և չի բացառվում, որ վերջնական ցուցակում որոշակի փոփոխություններ լինեն: Մրցույթի պաշտոնական արդյունքները հանդիսավոր արարողությամբ կհայտարարվեն 2012թ. սկզբին:

Հավակնորդների նախնական ցուցակում եղել են աշխարհի 220 երկրների 440 տեսարժան վայրեր: 2009 թ. հուլիսի սկզբին կազմվել է 77 թեկնածուների ցուցակը, որից մրցույթի փորձագիտական խորհուրդն ընտրել է 28 վայր, հենց դրանք էլ հանձնվել են համընդհանուր քվեարկությանը:                                                                  1in.am

Комментариев нет:

Отправить комментарий