Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի» տնօրեն Հայկուհի Գևորգյանի, գործազրկության հիմնական պատճառներից մեկը երիտասարդության մասնագիտական սխալ կողմնորոշումն է:
Ըստ նրա` հանրապետությունում գործազրկությունը երիտասարդների շրջանում կրկնակի անգամ գերազանցում է գործազրկության միջին մակարդակը: Հետխորհրդային շրջանում մասնագիտության ճիշտ ընտրությանն ուղղված աշխատանքներ չեն տարվել ոչ դպրոցներում, ոչ ընտանիքներում:Դպրոցներում ուսումնասիրությունները պարզել են, որ երեխաներն ընտրում են մասնագիտություններ, որոնք պարզապես մոդայիկ են, առանց հաշվի առնելու արժեհամակարգը: Բացի այդ, որ այդ մասնագիտությունները շուկայում պահանջված չեն, երեխաները չեն պատկերացնում դրանց իրական բովանդակությունը:
Կենտրոնի վիճակագրության համաձայն, հարցված աշակերտների 13%-ը որպես ապագա մասնագիտություն նախընտրում է բժշկությունը, 10%-ը` ծրագրավորումը, 9%-ը`տնտեսագիտությունը 6%-ը` իրավաբանությունը, 5%-ը`դիզայներական գործը:
Ապագա մասնագիտության ընտրության հարցում կենտրոնի տնօրենը կարևորում է երիտասարդի անձնական հատկանիշները և նախասիրությունները: Մինչդեռ հաճախ դրանք հաշվի չեն առնվում, իսկ ապագա մասնագիտությունը «փաթաթվում» է երիտասարդի վզին ծնողների կողմից, որոնք ղեկավարվում են սեփական նախասիրություններով կամ հնարավորություններով:
Լավ աշխատանք ունենալու համար հաճախ պարտադիր չէ բարձրագույն կրթություն ստանալ: Պահանջարկ ունեցող մասնագիտություններից շատերը ենթադրում են միջնակարգ մասնագիտական պատրաստվածություն: mardik.am

Комментариев нет:
Отправить комментарий