Մարդիկ սիրում են երջանիկ պատահականություն որոնել ամեն ինչում: Նրանց թվում է, որ թվերի գեղեցի համընկնումը անպայման յուրահատուկ կլինի և նրանց կյանքը կփոխի դեպի լավը: Վեց թվերի օրը խոստանում էր առանձնահատուկ ու հիշվող լինել հատկապես սիրահար զույգերի համար, որոնք որոշել են ամուսնանալ:
Սակայն, ինչպես հայտնում է Armregions.am-ի կապանի թղթակիցը, Սյունիքում այդ գեղեցիկ 11.11.2011 ամսաթվին ամուսնացողների քանակը չնայած սովորականից շատ էր, բայց այնուամենայնիվ սպասված հարսանեկան բումը չկայացավ: Սյունիքի մարզի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակ (ЗАГС) ընդամենը 19 դիմում է ներկայացված եղել:
Կապանի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ուրբաթ օրը երեք ընտանիք են ամուսնացել: Մոմավաճառ Զոյա Մարտիրոսյանի խոսքերով թեկուզ և երեք հարսանիքը ուրբաթ օրվա համար շատ է, բայց թե ռեկորդ չի, առավել ևս, որ նոյեմբերը հարսանեկան ամիս է: Շատ նորապսակներ խոստովանում են, որ հարսանիքի օր ընտրելիս հազվադեպ են ուշադրություն դարձնում գեղեցիկ ամսաթվին:
- Սիմվոլիկ ամսաթիվը ոչ միշտ կարող է հանդիսանալ երջանիկ ընտանեկան կյանքի գրավական: Ամենակարևորը սերն ու ըմբռնումն են, - մեզ հետ կիսվեց 23-ամյա Նարինեն, որի հարսանիքը նախատեսված է եկեղ տարվա գարնանաը: armregions.am

Երիտասարդների մեծ մասն ամուսնացել է Գորիսում` 7 զույգ, Կապանում` 6 զույգ, իսկ Սիսիանում, Մեղրիում և Քաջարանում համապատասխանաբար 3, 2 և 1 զույգ: Այս զույգերից շատերը եկեղեցական կարգով ավելի վաղ են ամուսնացել ու նշել իրենց հարսանիքը, իսկ քաղաքացիական գրանցման համար դիմում այդ կախարդական ամսաթվից շատ ավելի վաղ են ներկայացրել, այնպես որ, կարելի է ասել այդ օրն առանձնահատուկ տոնական միջոցառուներ չեն եղել:
Կապանի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ուրբաթ օրը երեք ընտանիք են ամուսնացել: Մոմավաճառ Զոյա Մարտիրոսյանի խոսքերով թեկուզ և երեք հարսանիքը ուրբաթ օրվա համար շատ է, բայց թե ռեկորդ չի, առավել ևս, որ նոյեմբերը հարսանեկան ամիս է: Շատ նորապսակներ խոստովանում են, որ հարսանիքի օր ընտրելիս հազվադեպ են ուշադրություն դարձնում գեղեցիկ ամսաթվին:
- Սիմվոլիկ ամսաթիվը ոչ միշտ կարող է հանդիսանալ երջանիկ ընտանեկան կյանքի գրավական: Ամենակարևորը սերն ու ըմբռնումն են, - մեզ հետ կիսվեց 23-ամյա Նարինեն, որի հարսանիքը նախատեսված է եկեղ տարվա գարնանաը: armregions.am
Комментариев нет:
Отправить комментарий