Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո, Հայաստանի հանրապետության մշակույթի նախարարության և Հայաստանի հանրապետության տարածքային կառավարման նախարարության` Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված՝ ս. թ. սեպտեմբերի 8-9-ին՝ Գյումրիում կազմակերպված միջհամայնքային մշակութային I ցուցահանդեսից /մարզային ArtExpo/ և մրցույթ-փառատոնից Սյունիքի մարզի մասնակիցները արժանացել են առաջին և երկրորդ մրցանակների:
Ինչպես Armregions.am Կապանի թղթակցին տեղեկացրեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Սարգիս Դավթյանը, առաջին մրցանակ է ստացել Հին Գորիս բնակավայրի Ս. Աստվածածին եկեղեցին` Պատմամշակութային ժառանգության պահպանման և օգտագործման լավագույն օրինակ անվանակարգում:
Իսկ երկրորդ մրցանակի է արժանացել Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթը` Լավագույն ազգային նվագարանների խումբ /անհատ կատարող/ անվանակարգում: Միջհամայնքային մշակութային I ցուցահանդեսը /մարզային ArtExpo/ և մրցույթ-փառատոնն անցկացվել են 14 անվանակարգերում: Ցուցահանդեսին ՀՀ մարզերից մասնակցել են ավելի քան 100 քաղաքային և գյուղական համայնքներ:

Комментариев нет:
Отправить комментарий