11 окт. 2011 г.

ԶՈՒ 20 սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացում` Գորիսում

Գորիս քաղաքում hոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի 20 սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությունը:Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով բնակարանամուտը տոնող սպաների`' Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշել է, որ զինծառայողներին բնակարաններով ապահովումը Պաշտպանության նախարարության կարեւորագույն խնդիրներից է:Ծանոթանալով բնակարանային պայմաններին ու կատարված աշխատանքներին' Պաշտպանության փոխնախարարը գոհունակությամբ է արձանագրել , որ սպաների համար նախատեսված բնակարանները կառուցված են շինարարական արդի չափանիշներով, կահավորված են եւ ապահովված անհրաժեշտ բոլոր հարմարություններով:

                                                                                              www.armregions.am

Комментариев нет:

Отправить комментарий