19 июн. 2011 г.

Ի՞նչ է նորաձեւ այս ամռանը. Խորհուրդներ տղամարդկանց եւ կանանց` Միկա Դանիելյանից

Այս տարվա ամռանը նորաձեւ է 70-ականների հագուստը, մասնավորապես` երկար փեշերով զգեստները եւ կիսաշրջազգեստները բնական հումքից` բամբակից, վուշից, մետաքսից եւ այլն, որոնք կարող են լինել եւ շերտային, եւ միատոն, օգտագործվում են նաեւ ծալվածքներ, փոռեր, ժանյակներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հարմոնիա» նորաձեւության տան գեղարվեստական ղեկավար, նկարիչ, մոդելավորող, դիզայներ Միկա Դանիելյանը:

Նրա խոսքով` նախշերի դեպքում նախընտրելի են ծաղիկները, հետաքրքիր էկզոտիկ թեմաները եւ այլն: Գույներից միշտ նորաձեւության մեջ են սպիտակը եւ սեւը, իսկ այս ամռանը հատկապես նորաձեւ են ամբողջությամբ սպիտակ հագուստը:


Գերակշռում են վառ գույները` նարնջագույնը, վարդագույնը, ինչպես նաեւ` մի քանի վառ գույների համադրությունները: «Ինչ վերաբերում է կոշիկներին, քանի որ այս ամռանը փեշերը երկարում են, ուստի նորաձեւ են կրել բալետկաները, սանդալները, տափակ կոշիկներ: Այս տարի նորաձեւ են բարձր կոշիկները`պլատֆորմաները: 70-ականների պլատֆորմաները ծղոտյա էին կամ գինու պրոբկայի փայտից»,- ասաց Միկա Դանիելյանը` հավելելով, որ նույնիսկ երեկոյան լաքապատ կոշիկների հետ օգտագործվում են «պրոբկաները» կամ ծղոտյա գործվածքները:

Ընտրել մե՞ծ, թե՞ փոքր պայուսակներ, կախված է ծովափնյա քաղաքներից, Միկա Դանիելյանի խոսքով` 70-ականներին իշխում էին փոքր, ուսի վրայով գցած պայուսակները:

Աքսեսուարներից նորաձեւ են մեծ եւ բնական քարերից պատրաստվածները, պլաստմասե բիժուտերիաները, օրինակ` մեծ եւ վառ թեւնոցները, իսկ վառ գույների արտահայտիչ քարը եւ փայլը դիզայները խորհուրդ է տալիս կրել միայն շատ քիչ քանակությամբ երեկոյան զգեստի հետ:

Միկա Դանիելյանը նշեց, որ վզարկուների մեջ եւս գերիշխող է բամբակը, մետաքսը, որոնք հիմնականում պետք է լինեն ավելի նուրբ եւ շատ բարակ: Իսկ ծովափնյա քաղաքներում կարելի է օգտագործել ավելի մեծ վզարկուներ: «Ամռանը շատ նորաձեւ է չալմա ասածը, որը եւս կարելի է կրել»,- ասաց Միկա Դանիելյանը:

Դիզայների խոսքով` այս ամռան շպարի մեջ նորաձեւ է փիրուզագույն շպարը, ստվերափոշիի մեջ` եւս փիրուզագույնը, նաեւ` վարդագույնը, շատ քիչ է օգտագործվում բեմական, դեկորատիվ կոսմետիկան. «Ամեն ինչ ավելի բնականին մոտ է, քանի որ ամառ է եւ կապվում է հանգստի հետ»,- ասաց Միկա Դանիելյանը: Իսկ վարսահարդարման մեջ արդիական են հետաքրքիր սանրվածքները, երկար թափած մազերը, տարբեր ոճերի ծամերը:

Միկա Դանիելյանի հետ զրուցեցինք նաեւ տղամարդկանց նորաձեւության մասին: Տղամարդկանց հագուստի նորաձեւության մեջ այս ամառ եւս գերիշխում է բամբակը, վուշը, մետաքսը, շապիկները` վառ դաջվածքներով` ծաղիկներով կամ այլ տեսքով, տաբատներից` սպորտային ուղիղները: »Նախընտրելի է, որ տղամարդիկ կոշիկները կրեն առանց զուգագուլպաների, այդ թվում` եւ չարոխ կոշիկները, եւ սանդալները»- մեզ հետ զրույցում ասաց Միկա Դանիելյանը:                                              news.am

Комментариев нет:

Отправить комментарий