15 июн. 2011 г.

Հայաստանը տոնում է Պետական խորհրդանիշների օրը

Հայաստանն այսօր` հունիսի 15-ին տոնում է Պետական խորհրդանիշներ օրը:

Տոնի կապակցությամբ մայրաքաղաքում կանցկացվեն միջոցառումներ: Տոնակատարության առանցքային մասը տոնական քայլերթն է, որը կմեկնարկի ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակից:

Տոնական քայլերթի բազմաթիվ մասնակիցները կանցնեն Նալբանդյան եւ Սայաթ-Նովայի փողոցներով, Ֆրանսիայի հրապարակով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով եւ նորից կվերադառնան Հանրապետության հրապարակ:«ՀՀ դրոշի մասին» եւ «ՀՀ զինանշանի մասին» օրենքներն ընդունվել են 2006թ. հունիսի 15-ին, իսկ ՀՀ Պետական դրոշի օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2010 թվականի հունիսի 15-ին:

ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:                   news.am

Комментариев нет:

Отправить комментарий