27 июн. 2011 г.

Համաներմամբ ազատ է արձակվել 487 դատապարտյալ

Հունիսի 24-ի դրությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել թվով 487 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 172 դատապարտյալի պատժաչափը:

Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների թիվը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.


«Նուբարաշեն» - ազատ է արձակվել 57-ը, կրճատում 4,
«Էրեբունի» - ազատ է արձակվել 111-ը, կրճատում 37,
«Վարդաշեն» - ազատ է արձակվել 31-ը, կրճատում 8,
«Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 27-ը, կրճատում 7,
«Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» - ազատ է արձակվել 47-ը, կրճատում 37,
«Վանաձոր» - ազատ է արձակվել 17-ը, կրճատում 12,
«Սևան» - ազատ է արձակվել 63-ը, կրճատում 20,
«Հրազդան» - ազատ է արձակվել 26-ը,
«Աբովյան» - ազատ է արձակվել 2-ը, կրճատում 14,
«Գորիս» -ազատ է արձակվել 13-ը, կրճատում 9,
«Կոշ» - ազատ է արձակվել 93-ը, կրճատում 24:

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը:

ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը հայտնում է, որ այդ գործընթացը շարունակվում է:                                   hetq.am

Комментариев нет:

Отправить комментарий